Անկախությունը իմ օրն է, սփյուռքում ապրող հայերի ու զինվորների տոնն է. գյումրեցի 11 ամյա աղջնակի պատկերացումները անկախության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Անկախությունը իմ օրն է, սփյուռքում ապրող հայերի ու զինվորների տոնն է. գյումրեցի 11 ամյա աղջնակի պատկերացումները անկախության մասին

22:27 21.09.2018

Գյումրին տոնական տեսքով այս տարի էլ չառանձնացավ, իսկ Անկախության տոնին նվիրված միջոցառումները կենտրոնացրել էին հիմնականում մշակութային օջախներում ու թանգարաններում: Արվեստի դպրոցների սաներն ու խմբերը բացօթյա համերգներ էին տալիս, թանգարանների բակերում ցուցադրվում էին պատանիների ու դպրոցականների՝ անկախության թեմայով նկարները, իսկ Աբովյան ճեմափողոցն էլ ամբողջությամբ տրամադրվել էր փոքրիկներին, որտեղ տիկնիկների ցուցադրություն էր կազմակերպվել: Պարելուց, ուրախանալուց հետո մուլտհերոսները նրանց ուղեկցեցին տիկնիկային թատրոն, որտեղ Թումանյանի «Սուտլիկ Որսկանը» հեքիաթի առաջնախաղն էր:

Փոքրիկների համար տիկնիկների աշխարհն էր հետաքրքիր ու զվարճալի, իսկ երիտասարդների համար՝ ազատության հնչյունները : Խոսքը ռոք երաժշտության մասին է : Աբովյան ճեմափողոցի վերջնամասում հավաքված երիտասարդներն ու պատանիները լսում էին հայերանասիրական երգեր՝ ռոքի համադրությամբ։

«Ռոքի միջոցով ներկայացնում ենք մեր գաղափարախոսությունը, նույն այն ազատությունը, մտքի ազատությունը, գործողությունների ազատությունը, ռոքն ու անկախությունը խորհրդանշում են ազատություն»,-  անկախությունն այսպես բնութագրեց երիտասարդ երաժիշտ Հովհաննես Լոռեցյանը:

Գյումրիի երաժշտական դպրոցների սաներն ու անհատ կատարողներն էլ Շիրազի հուշատուն-թանգարանի բակ էին հրավիրում բոլորին՝ բացօթյա համերգի: Թանգարանի այցելու տարբեր սերունդների ներկայացուցիչները  համերգից հետո պատրաստվում էին անմիջական զրույցի՝ ի՞նչ է անկախությունը տարբեր սերունդների պատկերացումներով թեմայով:

«Անկախությունը այսօրվա նորածնի տոնն է,ինքը ավելի շատ բան է տեսնելու քան մենք և ինքը ավելի լուսավոր է տեսնելու այդ ամենը,քան մենք»,- ասել է Շիրազի հուշատուն-թանգարանի տնորեն Արա Պապանյանը:

«Հեղափոխությունից հետո հասկացանք , որ հայ ազգը միասնական է, կարող է լինել համախմբված և անել այն ամենն, ինչը շատերի ուժերից վեր է»,- անկախության մասին իր տպավորություններն է ներկայացրել գյումրեցի  ուսանողուհի Նելլի Սաղաթելյանը:

Քաղաք եկած հյուրերի առջև իր դռներն էր բացել նաև Իսահակյանի տուն-թանգարանը: Շրջելով գյումրվա նիստ ու կացով, հին կահույքով ու խեցեղենով ձևավորված ցուցասրահներում այցելուները համատեղել էին տոնական ազատ օրվա հնարավորությունն ու գյումրեցի մեծերին առնչվող եզակի ցուցանմուշները տեսնելու ցանկությունը: Անկախության օրվան նվիրված միջոցառումները մշակութային կենտրոնններում շարունակվեցին մինչև երեկո, որից հետո կենտրոնական հրապարակում ներկաները մասնակցեցին ազգային երգ ու պարի տոնական համերգին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

13:08 25.11.2024

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 24-ի գիշերը՝ ժամը 3-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդու, ով հայտնել է, որ ոչ սթափ լինելու պատճառով ընկել և ստացել է նշված վնասվածքը: ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՈԳՎ և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում մոտակա օրերին

13:00 25.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում մոտակա օրերին

Երևանում նոյեմբերի 25-ին՝ կեսօրից հետո, 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 25-ին՝ կեսօրից հետո, 26-27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 25-26-ին լեռնային շրւջաններում՝ ձյան, նոյեմբերի 27-28-ին նախալեռնային և հովտային շրջաններում՝ թաց ձյան և […] ...

Լիտվայում խոսել են բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածների մասին

12:51 25.11.2024

Լիտվայում խոսել են բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածների մասին

Լիտվայի ոստիկանությունը հայտնել է, որ դիտարկում է DHL ինքնաթիռի կործանման տարբեր վարկածներ, այդ թվում՝ ահաբեկչություն, հայտնում է LRT պորտալը՝ վկայակոչելով ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասին։ Ըստ նրա՝ վթարը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել տեխնիկական խնդրի կամ մարդկային գործոնի պատճառով։ «Պաուլաուսկասը ասել է, որ ահաբեկչության վարկածը չի կարելի բացառել», ասվում է LRT-ի հայտարարության մեջ: Նա հավելել […] ...

Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից

12:44 25.11.2024

Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից։ Այս մասին հայտնել է Times թերթը: «Արդեն Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու առաջին օրը՝ հունվարի 20-ին, կարող է ստորագրվել հրամանագիր, ըստ որի՝ 15 հազար մարդ ստիպված կլինի լքել բանակը՝ առողջական նկատառումներով ծառայությանը պիտանի չլինելու պատճառով»։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ զինված ուժերի գրեթե […] ...

Տեսագրվել է Վիլնյուսում ինքնաթիռի կործանման պահը

12:35 25.11.2024

Տեսագրվել է Վիլնյուսում ինքնաթիռի կործանման պահը

Տեսանկարահանվել է Վիլնյուսում DHL բեռնատար ինքնաթիռի կործանման պահը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը կտրուկ իջնում, ապա պայթյուն է տեղի ունենում։ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ կործանվել է DHL բեռնատար ինքնաթիռ։ Ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի […] ...

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններ

12:27 25.11.2024

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններ

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 4-օրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում։ Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի գրավոր հայտարարությունը։ Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը։ ...

BACK_TO_TOP