Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սոցիալական կրեդիտի և եկամտային հարկի փոխհատուցման ուղղությամբ ԿԳՄՍՆ իրականացրած աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.26
  • RUBLE
    4.53
  • 412.22
WEATHER
--2.91 oC

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սոցիալական կրեդիտի և եկամտային հարկի փոխհատուցման ուղղությամբ ԿԳՄՍՆ իրականացրած աշխատանքը

15:24 27.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստում տեղեկացրել է, որ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում:

Մասնավորապես` ԿԳՄՍՆ կայքում բացվել է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որն ունի «Նախադպրոցական հաստատություններ»«Հանրակրթական հաստատություններ»«Քոլեջներ»«Բուհեր», «Արտադպրոցական հաստատություններ», «Ոչ ֆորմալ կրթություն», «Ուղեցույցներ» ենթաբաժինները:

«Մեր քաղաքացիները շատ հեշտությամբ կարող են տեսնել, թե որ հաստատություններն են ներառված սոցիալական կրեդիտից օգտվող կազմակերպությունների ցանկում: Ընդ որում՝ խոսքը բոլորովին փոքր շրջանակի մասին չէ. միայն երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում սովորող ավելի քան 55 հազար երեխաներ կան, որոնցից ավելի քան 43 հազարը վճարովի են սովորում: Վարձավճարներն անկանխիկ վճարելու դեպքում քաղաքացիները կկարողանան դառնալ այս ծրագրի շահառու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նշել է՝ ԿԳՄՍՆ կայքում հրապարակված են նաև երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, որոնց թիվն այս պահին 110 է. «Այս պահին համապատասխան կազմակերպությունների կողմից ակտիվություն է նկատվում` երաշխավորման գործընթացի հանդեպ շատերն են ցուցաբերում հետաքրքրություն»:

Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է՝ «Ուղեցույցներ» ենթաբաժնում ներկայացված են մի շարք օգտակար նյութեր, այդ թվում` «Ուղեցույց սոցիալական կրեդիտից օգտվող քաղաքացիների համար», «Ուղեցույց կրթական ծառայություններ մատուցողների համար», գործընթացը կարգավորող իրավական ակտեր և այլն:

Անդրադառնալով գործընթացների լավարկմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվել նաև երաշխավորման կարգի փոփոխության ուղղությամբ. առաջիկայում Կառավարության հաստատմանը կներկայացվի ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման կարգի բարելավված նախագիծը:

ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ կրթության գծով սոցիալական ծախս են համարվում և ենթակա են փոխհատուցման նաև 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության վճարները (1-4-րդ դասարանների դասագրքերն աշակերտներին տրամադրվում են անվճար): Այս ուղղությամբ քաղաքացիներն առհասարակ որևէ լրացուցիչ գործողություն իրականացնելու անհրաժեշտություն չունեն:

«Այն պահին, երբ դպրոցահասակ երեխա ունեցող քաղաքացիները կլրացնեն եկամուտների հայտարարագիրը, յուրաքանչյուր երեխայի մասով դասագրքի վարձավճարը 3000 դրամի չափով վերադարձի հնարավորություն կստանան: Սա քաղաքացիներից որևէ լրացուցիչ ջանք չի պահանջում և վերաբերում է ավելի քան 250 հազար դպրոցահասակ երեխաների ծնողներին և նրանց ընտանիքներին»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Նշենք՝ փոխհատուցման համար հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հարկային մարմնին տրամադրված 5-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ): Դասագրքերի վարձավճարների դիմաց փոխհատուցում կկատարվի նաև 2024 թվականին դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի համար։

Կարևորելով եկամտային հարկից մինչև 100 հազար դրամի չափով վերադարձի համակարգի գործարկումը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնակի շեշտել է կրթական և առողջապահական բաղադրիչների նշանակությունը մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից: Վարչապետը հանձնարարել է իրականացնել հանրային լայն իրազեկում և արդյունավետ հաղորդակցություն այս ուղղությամբ:

Նշենք, որ սոցիալական կրեդիտի համակարգից կարելի է օգտվել ֆինանսական գործարքներն անկանխիկ իրականացնելու դեպքում։

Սոցիալական կրեդիտի համակարգից օգտվում են եկամտային հարկ վճարողները, որոնք լրացրել են իրենց հայտարարագիրը։ Պետության այս քաղաքականությունը ներդրում է՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը (ավելի առողջ քաղաքացի, կրթության կարևորում)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 27-28-ը

10:40 28.02.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 27-28-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 19, թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, […] ...

Ընդգծվել է Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ընկերությունների սերտ համագործակցության կարևորությունը

10:28 28.02.2025

Ընդգծվել է Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ընկերությունների սերտ համագործակցության կարևորությունը

Փետրվարի 26-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում ունեցավ Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկման կիզակետում էին ոլորտի օրենսդրական փոփոխությունները։ Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվեց Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ընկերությունների սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև նման հանդիպումների պարբերական կազմակերպման անհրաժեշտությունը՝ ոլորտի զարգացումն առավել արդյունավետ ապահովելու համար։ ...

Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում

10:20 28.02.2025

Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Թեհրանում հանդիպել են ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղի և նախարարի տեղակալ Ռեզա Ակբարիի հետ: Կողմերը ողջունել են երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը […] ...

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 28-ին

10:13 28.02.2025

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․43 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․60 դրամ:   ...

Պետքարտուղարություն. ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները նախանշել են դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի նորմալացմանն ուղղված քայլերը

10:00 28.02.2025

Պետքարտուղարություն. ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները նախանշել են դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի նորմալացմանն ուղղված քայլերը

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները փետրվարի 27-ին Ստամբուլում կառուցողական քննարկում են անցկացրել և նախանշել դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի կայունացմանն ուղղված առաջին քայլերը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես հետևում է փաստաթղթից, ԱՄՆ ներկայացուցիչները «անհանգստություն են հայտնել» պայմանագրով նախատեսված բանկային գործառնությունների և ծառայությունների հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև նշել են «Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան […] ...

Նիկարագուան դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից

09:48 28.02.2025

Նիկարագուան դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից

Նիկարագուան լքում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ)՝ իր ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմնակալ մոտեցման պատճառով: Այս մասին ասվում է Նիկարագուայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վալդրակ Յենցկեի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յուրգ Լաուբերին ուղղված նամակում։ «Նիկարագուայի համար այս անհարգալից մեխանիզմները կորցրել են իրենց բնույթն ու էությունը, մենք […] ...

BACK_TO_TOP