Վարորդներին տրվող միավորները 9-ից կդառնան 13. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.26
  • RUBLE
    4.53
  • 412.22
WEATHER
--1.91 oC

Վարորդներին տրվող միավորները 9-ից կդառնան 13. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

14:25 27.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց մեկ տարվա համար տրվող միավորների շեմը 9-ից դարձնել 13:

Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանը նշել է, որ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղեւորափոխադրմամբ եւ բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների առաջացմանը, սոցիալական բեռի ավելացմանը եւ քաղաքացիների արդարացի դժգոհությանը:

Ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2020 թվականից մինչեւ 2024 թվականի մայիսի 31-ը 14.365 վարորդի տուգանային միավորները լրանալու հիմքով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է, իսկ նույն տարում կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 628 անձ:

Նախատեսված փոփոխությունները նպատակ են հետապնդում թեթեւացնելու վարորդների սոցիալական բեռը: Մի շարք իրավախախտումների համար նախատեսվում է տուգանային միավորների խստացում, որոնք բնութագրվում են մարգինալ վարքագծի շարժառիթներով եւ որոնց կատարումն ակնհայտորեն չունի սոցիալական համատեքստ, օրինակ՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը, անվտանգության գոտիները չամրակապած վիճակում վարելը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար պատասխանատվության ենթարկվելուց հետո 1 տարվա ընթացքում նույն արարքը կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը եւ այլն:

Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով օրենքի նախագիծը մեծամասամբ վերաբերում է տաքսու վարորդներին, որոնք աշխատանքի բերումով օրվա մեծ մասն անցկացնում են մեքենայի ղեկին: Նա հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել օրինագծին:

Հարակից զեկուցող, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով Կառավարությունը ներկայացվող նախագծին դեմ չի եւ սկզբունքորեն առաջարկներ չունի: Գործադիրը, մասնավորապես, առաջարկում է օրենքի դրույթների համար նախատեսել մեկ միասնական ուժի մեջ մտնելու ժամկետ:

Պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ կան իրավախախտումներ, որոնց պարագայում նախատեսված տուգանքները պետք է խստացվեն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին եւ կից ներկայացված հարակից օրենքներին: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մրցույթ` Ռումինիայի բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

11:03 28.02.2025

Մրցույթ` Ռումինիայի բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 ասպիրանտուրա): Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։ Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական): Մրցույթին […] ...

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին

11:00 28.02.2025

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ։ Հանդիպման ընթացքում համընդգրկուն անդրադարձ է կատարվել Արգենտինայի ներկայիս տնտեսական իրավիճակին և Արգենտինայի նախագահի գլխավորած կառավարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումների գործընթացին։ Պետությունների ղեկավարները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի հստակ դիրքորոշումը խաղաղության հաստատման […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 27-28-ը

10:40 28.02.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 27-28-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 19, թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, […] ...

Ընդգծվել է Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ընկերությունների սերտ համագործակցության կարևորությունը

10:28 28.02.2025

Ընդգծվել է Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ընկերությունների սերտ համագործակցության կարևորությունը

Փետրվարի 26-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում ունեցավ Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկման կիզակետում էին ոլորտի օրենսդրական փոփոխությունները։ Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվեց Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ընկերությունների սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև նման հանդիպումների պարբերական կազմակերպման անհրաժեշտությունը՝ ոլորտի զարգացումն առավել արդյունավետ ապահովելու համար։ ...

Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում

10:20 28.02.2025

Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Թեհրանում հանդիպել են ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղի և նախարարի տեղակալ Ռեզա Ակբարիի հետ: Կողմերը ողջունել են երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը […] ...

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 28-ին

10:13 28.02.2025

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․43 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․60 դրամ:   ...

BACK_TO_TOP