20:07 26.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սպիտակի, Արթիկի, Հրազդանի, Աշտարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Բքի պատճառով Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Բքի պատճառով Մ-9-Շինուհայր-Տաթև և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Արագածի տարածաշրջաններում, Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհներին բուք է։
Աշոցքի, Ամասիայի, Հրազդանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս և Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
00:15 27.02.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար00:14 27.02.2025
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին00:15 27.02.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:14 27.02.2025
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Ծաղկահովիտ-Բերքառատ, Բերդ-Ճամբարակ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով […] ...
23:59 26.02.2025
Մեսսին կմնա ամերիկյան թիմում և կարիերան կավարտի MLS-ում«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կմնա ամերիկյան թիմում և կարիերան կավարտի MLS-ում։ Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Կլաուդիոն: Աղբյուրի համաձայն՝ չնայած Մեսսիի՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին լուրերին, արգենտինացին մտադիր չէ հեռանալ «Ինտեր Մայամիից»: Նշվում է, որ մոտ ապագայում դիտարկվում է «Ինտեր Մայամիի» և «Բարսելոնայի» միջև ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Մեսսին «Ինտեր […] ...
23:47 26.02.2025
Արմավիրի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կան վիրшվորներՓետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական […] ...
23:36 26.02.2025
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը շարունակում է հացադուլը․ նրա առողջական վիճակը վատթարացել էԿարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում այցելել են բանտերում պահվող Հայաստանի քաղաքացիներին: Խոսքը այն մեր հայրենակիցների մասի՞ն է, որոնց գործերով այժմ զինվորական դատարանում շարունակվում է դատավարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոչ միայն. Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել էին այս անգամ բոլոր այն հայերին, որոնց առկայությունը Բաքվի բանտերում Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես են ճանաչում: Խոսքն […] ...
23:25 26.02.2025
ՃՏՊ Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկի մոտակայքում. կան վիրավորներՓետրվարի 26-ին, ժամը 21:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Դ. Վ.) […] ...