Սպիտակ տունն ակնկալում է, որ այս շաբաթ Ուկրաինայի հետ գործարք կկնքվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.51
  • RUBLE
    4.60
  • 413.07
WEATHER
--1.91 oC

Սպիտակ տունն ակնկալում է, որ այս շաբաթ Ուկրաինայի հետ գործարք կկնքվի

19:14 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հուսով է, որ այս շաբաթ Ուկրաինայի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ պայմանագիր կստորագրվի, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։

«Մենք ակնկալում ենք, որ գործարքը կստորագրվի այս շաբաթ: Ինչպես նախագահ Թրամփը երեկ ասաց, եթե Զելենսկին ցանկանում է գալ Սպիտակ տուն՝ ստորագրելու այս գործարքը, ինքը բաց է դրա համար»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 3-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը Կիևից ակնկալում է երաշխիքներ հազվագյուտ հողային մետաղների մատակարարման համար՝ ֆինանսական և ռազմական օգնության դիմաց։

The Washington Post-ը, հղում անելով կոնգրեսականներին, փետրվարի 14-ին հայտնել է, որ ամերիկացի պաշտոնյաները Մյունխենում Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ նրան հրավիրել են ստորագրել փաստաթուղթ, որով ԱՄՆ-ին կփոխանցվի Ուկրաինայի հանքային պաշարների 50%-ի իրավունքները: Ինքը՝ Զելենսկին, հաջորդ օրը ասել է, որ հրաժարվել է ստորագրել այս համաձայնագիրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի. Ավինյան

22:12 26.02.2025

Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի։ Տարածքը գրեթե պատրաստ է, բայց ամենակարևոր պահը դեռ առջևում է՝ ծառատունկը։ Միասին այստեղ կտնկենք 2000-ից ավել ծառաթփատեսակ, որոնք տարիների ընթացքում կդառնան մեր քաղաքի թթվածնի նոր […] ...

SHANTNEWS

22:00 26.02.2025

SHANTNEWS

Վալերի Կարպինը հեռացել է պաշտոնից

21:51 26.02.2025

Վալերի Կարպինը հեռացել է պաշտոնից

«Ռոստովը» հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հեռացել է ակումբից: Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ: Ռուսական ակումբի նախագահ Արտաշես Հարությունյանցը հայտարարել է, որ Կարպինը որոշումը կայացրել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի վրա կենտրոնանալու համար: «Ռոստովի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի Ջոնաթան Ալբան, որը նախկինում Կարպինի մարզչական շտաբում աշխատում էր որպես վերլուծաբան: ...

Խաղաղության պայմանագրի նախագծում Սահմանադրության փոփոխության կամ միջանցքային տրամաբանությամբ անդրադարձ չկա. Փաշինյան

21:39 26.02.2025

Խաղաղության պայմանագրի նախագծում Սահմանադրության փոփոխության կամ միջանցքային տրամաբանությամբ անդրադարձ չկա. Փաշինյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում միջանցքային տրամաբանությամբ կամ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ անդրադարձ չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի կողմից ստացված նոր պատասխանում կան Սահմանադրության փոփոխության կամ միջանցքային տրամաբանությամբ առաջարկներ։ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում […] ...

Անդրանիկ զորավարը 160-ամյա պատմություն ունի

21:37 26.02.2025

Անդրանիկ զորավարը 160-ամյա պատմություն ունի

Հայաստանի պատմության թանգարանում նշվել է զորավար Անդրանիկ Օզանյանի 160-ամյակը: Միջոցառման շրջանակներում ամփոփվել է «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը և տեղի է ունեցել 360° առցանց ցուցադրության շնորհանդեսը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:26 26.02.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP