Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.51
  • RUBLE
    4.60
  • 413.07
WEATHER
--8.16 oC

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ

18:55 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության օրակարգային հարցեր։

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Նախարար Միրզոյանը կարևորել է առկա գործիքակազմի կիրառման միջոցով շարունակական գործնական ձեռքբերումների ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերը:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի հարցերի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոնգրեսական Դեյվիդ Թեյլորի հետ հանդիպմանը Լիլիթ Մակունցն ամփոփ ներկայացրել է խաղաղության գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը

22:46 26.02.2025

Կոնգրեսական Դեյվիդ Թեյլորի հետ հանդիպմանը Լիլիթ Մակունցն ամփոփ ներկայացրել է խաղաղության գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը

Ս․թ․ փետրվարի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Թեյլորի հետ (Հանրապետական, Օհայո)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։ Դեսպանն ամփոփ ներկայացրել է ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Օհայոյի ակտիվ հայկական համանքին։ ...

Չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ այս պահին չի հաջողվել համաձայնություն արձանագրել. ՀՀ վարչապետ

22:37 26.02.2025

Չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ այս պահին չի հաջողվել համաձայնություն արձանագրել. ՀՀ վարչապետ

Հայաստանը և Ադրբեջանը դեռևս համաձայնության չեն եկել Խաղաղության պայմանագրի նախագծի երկու չհամաձայնեցված կետերի հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարող եմ ասել, որ այս պահին այդ հարցով մեզ չի հաջողվել արձանագրել համաձայնություն: Վիճակագրությունը չի փոխվել. կա 17 հոդված՝ 15-ը համաձայնեցված են, երկուսը՝ չհամաձայնեցված: Չհամաձայնեցվածության տարբեր տոկոսներ կարող […] ...

Հիացած եմ իմ թիմի մրցունակությամբ․ Դիեգո Սիմեոնե

22:28 26.02.2025

Հիացած եմ իմ թիմի մրցունակությամբ․ Դիեգո Սիմեոնե

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղի (4:4) մասին, գրում է Marca-ն: Հանդիպման 6-րդ րոպեից մադրիդցիները հաշվի մեջ առաջ են եղել 2:0 հաշվով, իսկ 84-րդ րոպեի դրությամբ զիջում էին՝ 2:4 հաշվով։ «Չես կարող այսպիսի «Բարսելոնայի» դեմ դրական արդյունք սպասել, եթե շատ գոլեր չես խփում: Հեշտ չէր […] ...

Ադրբեջանը պաշտոնապես դեռ չի պատասխանել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկին․ ՀՀ վարչապետ

22:19 26.02.2025

Ադրբեջանը պաշտոնապես դեռ չի պատասխանել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկին․ ՀՀ վարչապետ

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկին Ադրբեջանի կողմից պաշտոնական պատասխան դեռ չի ստացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք Ադրբեջանը չի մերժում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկները, երբ արտգործնախարարության մակարդակով հայտարարել է, որ դրանք գործնական նշանակություն չունեն։ «Մենք մեր պաշտոնական առաջարկին, պաշտոնական պատասխան […] ...

Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի. Ավինյան

22:12 26.02.2025

Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի։ Տարածքը գրեթե պատրաստ է, բայց ամենակարևոր պահը դեռ առջևում է՝ ծառատունկը։ Միասին այստեղ կտնկենք 2000-ից ավել ծառաթփատեսակ, որոնք տարիների ընթացքում կդառնան մեր քաղաքի թթվածնի նոր […] ...

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ 22:00-ի դրությամբ

22:05 26.02.2025

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ 22:00-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Փետրվարի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սպիտակի, Արթիկի, Հրազդանի, Աշտարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ […] ...

BACK_TO_TOP