19:06 26.02.2025
2025 թվականին լրանում է նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը:
Անվանի արվեստագետի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել հոբելյանական հանձնաժողով:
Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրում է առաջարկներ:
Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ մինչև 2025 թվականի մարտի 31-ը: Ստացված առաջարկները քննարկելու է հոբելյանական միջոցառումները համակարգող հանձնաժողովը:
Հոբելյանական միջոցառումների առաջարկներ կարող են ներկայացնել գիտական, կրթական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունները՝ հայտերն ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected], [email protected]:
Առաջարկը պետք է ներառի՝
Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն (հեռ.՝ +374-10-599-629, Երանուհի Մարգարյան):
22:28 26.02.2025
Հիացած եմ իմ թիմի մրցունակությամբ․ Դիեգո Սիմեոնե22:19 26.02.2025
Ադրբեջանը պաշտոնապես դեռ չի պատասխանել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկին․ ՀՀ վարչապետՏարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկին Ադրբեջանի կողմից պաշտոնական պատասխան դեռ չի ստացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք Ադրբեջանը չի մերժում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկները, երբ արտգործնախարարության մակարդակով հայտարարել է, որ դրանք գործնական նշանակություն չունեն։ «Մենք մեր պաշտոնական առաջարկին, պաշտոնական պատասխան […] ...
22:12 26.02.2025
Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի։ Տարածքը գրեթե պատրաստ է, բայց ամենակարևոր պահը դեռ առջևում է՝ ծառատունկը։ Միասին այստեղ կտնկենք 2000-ից ավել ծառաթփատեսակ, որոնք տարիների ընթացքում կդառնան մեր քաղաքի թթվածնի նոր […] ...
22:05 26.02.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ 22:00-ի դրությամբ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Փետրվարի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սպիտակի, Արթիկի, Հրազդանի, Աշտարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ […] ...
21:51 26.02.2025
Վալերի Կարպինը հեռացել է պաշտոնից«Ռոստովը» հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հեռացել է ակումբից: Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ: Ռուսական ակումբի նախագահ Արտաշես Հարությունյանցը հայտարարել է, որ Կարպինը որոշումը կայացրել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի վրա կենտրոնանալու համար: «Ռոստովի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի Ջոնաթան Ալբան, որը նախկինում Կարպինի մարզչական շտաբում աշխատում էր որպես վերլուծաբան: ...
21:39 26.02.2025
Խաղաղության պայմանագրի նախագծում Սահմանադրության փոփոխության կամ միջանցքային տրամաբանությամբ անդրադարձ չկա. ՓաշինյանԱդրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում միջանցքային տրամաբանությամբ կամ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ անդրադարձ չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի կողմից ստացված նոր պատասխանում կան Սահմանադրության փոփոխության կամ միջանցքային տրամաբանությամբ առաջարկներ։ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում […] ...