Ապօրինի գործող ատամնատեխնիկական լաբորատորիաներ Արմավիրում. քրեական ոստիկանների բացահայտումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.51
  • RUBLE
    4.60
  • 413.07
WEATHER
--2.91 oC

Ապօրինի գործող ատամնատեխնիկական լաբորատորիաներ Արմավիրում. քրեական ոստիկանների բացահայտումները

18:11 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ մարզի տարբեր համայնքներում մատուցվում են ատամնատեխնիկական ծառայություններ` առանց համապատասխան թույլտվության և առանց կրթությունը հավաստող փաստաթղթի:

Առաջին երկու տեղեկությունն Արմավիրի քրեական ոստիկանները ստուգեցին փետրվարի 13-ին: Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 30-ամյա բնակիչը տանը կից շինությունը կահավորել էր որպես ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ բժիշկներից ընդունում էր մետաղակերամիկական շապիկներ պատրաստելու պատվերներ:

Նույն օրը քրեական ոստիկանները եղան նաև Արմավիրի քաղաքի Լերմոնտովի փողոցում: Պատկերը նույնն էր` կից շինությունը 40-ամյա տանտերը կահավորել էր հատուկ սարքավորումներով:

Հաջորդ երկու տեղեկությունը ստուգելու համար փետրվարի 17-ին քրեական ոստիկանները նախ մեկնեցին Հայկավան գյուղ: Այստեղի 46-ամյա բնակիչը, դարձյալ` առանց պետական հաշվառման կամ գրանցման, տանը կից շինությունը կահավորել էր որպես ատամնատեխնիկական լաբորատորիա:
Հաջորդ ստուգայցը նույն օրն էր` Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում: Այստեղ էլ 28-ամյա տղամարդը, առանց որևէ թույլտվության ու գրանցման, ծավալել էր ատամնատեխնիկական գործունեություն:

Չորս դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, չորս դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ` քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրանիկ զորավարը 160-ամյա պատմություն ունի

21:37 26.02.2025

Անդրանիկ զորավարը 160-ամյա պատմություն ունի

Հայաստանի պատմության թանգարանում նշվել է զորավար Անդրանիկ Օզանյանի 160-ամյակը: Միջոցառման շրջանակներում ամփոփվել է «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը և տեղի է ունեցել 360° առցանց ցուցադրության շնորհանդեսը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:26 26.02.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

21:22 26.02.2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Ծաղկահովիտ-Բերքառատ, Բերդ-Ճամբարակ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով […] ...

Փաշինյանի համոզմամբ՝ Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկություններ ստանալը վկայում է, որ գործընթացը փակուղում չէ

21:11 26.02.2025

Փաշինյանի համոզմամբ՝ Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկություններ ստանալը վկայում է, որ գործընթացը փակուղում չէ

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հերթական առաջարկությունները ստանալու փաստը վկայում է, որ գործընթացը փակուղում չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն փաստը, որ մենք ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, վկայությունն է, որ գործընթացը փակուղում չէ։ Այսինքն՝ հիմա մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք, պրոցեսը գնում է։ […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում «Hyundai»-ն բախվել է պաշտպանիչ բետոնե հատվածին և կողաշրջվել

21:03 26.02.2025

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում «Hyundai»-ն բախվել է պաշտպանիչ բետոնե հատվածին և կողաշրջվել

Փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում բախվել է բետոնե պաշտպանիչ հատվածին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է բժշկական օգնությունից: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: ...

Առնե Սլոթը որակազրկվել է

20:52 26.02.2025

Առնե Սլոթը որակազրկվել է

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը 2 խաղով որակազրկվել է մրցավար Մայքլ Օլիվերին վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան: «Էվերթոնի» հետ դերբիից (2:2) հետո նիդերլանդցին վիճաբանել էր մրցավարի հետ և կարմիր քարտ ստացել նրան վիրավորելու համար: Առնե Սլոթն ընդունել է իր մեղքը և տուգանվել 70 հազար ֆունտով: 2 խաղով որակարզկվել և 7000 ֆունտով […] ...

BACK_TO_TOP