17:49 26.02.2025
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Ներկայացնենք ևս երկու դեպք:
Փետրվարի 20-ին 1-02 զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Արմավիր քաղաքի «Ջաջուռի գարաժներ» կոչվող տարածքում թողել է զենք-զինամթերք: Նշված վայր մեկնած Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, որսորդական չորս հրացան, օդաճնշիչ երկու ատրճանակ, վեց նռնակ, տարբեր տեսակի փամփուշտներ ու այլ զինամթերք:
Մի անհայտ քաղաքացի էլ 911 ծառայություն զանգահարել է փետրվարի 22-ին: Այս դեպքում էլ 44-օրյա պատերազմի մասնակից ներկայացած տղամարդը հայտնել է զենք-զինամթերքի տեղը:
Մեկնած Վայոց ձորի մարզի պարեկները Եղեգնաձոր քաղաքում, կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են երկու ատրճանակ, լուսավորող հրթիռ, չորս նռնակ ու փամփուշտներ:
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ոստիկանության բացատրական աշխատանքը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:51 26.02.2025
Վալերի Կարպինը հեռացել է պաշտոնից«Ռոստովը» հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հեռացել է ակումբից: Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ: Ռուսական ակումբի նախագահ Արտաշես Հարությունյանցը հայտարարել է, որ Կարպինը որոշումը կայացրել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի վրա կենտրոնանալու համար: «Ռոստովի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի Ջոնաթան Ալբան, որը նախկինում Կարպինի մարզչական շտաբում աշխատում էր որպես վերլուծաբան: ...
21:39 26.02.2025
Խաղաղության պայմանագրի նախագծում Սահմանադրության փոփոխության կամ միջանցքային տրամաբանությամբ անդրադարձ չկա. ՓաշինյանԱդրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում միջանցքային տրամաբանությամբ կամ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ անդրադարձ չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի կողմից ստացված նոր պատասխանում կան Սահմանադրության փոփոխության կամ միջանցքային տրամաբանությամբ առաջարկներ։ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում […] ...
21:37 26.02.2025
Անդրանիկ զորավարը 160-ամյա պատմություն ունիՀայաստանի պատմության թանգարանում նշվել է զորավար Անդրանիկ Օզանյանի 160-ամյակը: Միջոցառման շրջանակներում ամփոփվել է «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը և տեղի է ունեցել 360° առցանց ցուցադրության շնորհանդեսը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...
21:26 26.02.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
21:22 26.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Ծաղկահովիտ-Բերքառատ, Բերդ-Ճամբարակ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով […] ...
21:11 26.02.2025
Փաշինյանի համոզմամբ՝ Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկություններ ստանալը վկայում է, որ գործընթացը փակուղում չէԽաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հերթական առաջարկությունները ստանալու փաստը վկայում է, որ գործընթացը փակուղում չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն փաստը, որ մենք ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, վկայությունն է, որ գործընթացը փակուղում չէ։ Այսինքն՝ հիմա մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք, պրոցեսը գնում է։ […] ...