Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ․ Տիրանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.51
  • RUBLE
    4.60
  • 413.07
WEATHER
--1.91 oC

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ․ Տիրանա

19:00 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար:

Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում 3:0 հաշվով հաղթել է բուլղարացի Միխայիլ Իլիև Գեորգիևին: Քառորդ եզրափակչում Թևանյանի մրցակիցը մոլդովացի Վասիլե Դիակոնն էր, որին հայ ըմբիշը հաղթել է 3:2 հաշվով:

Նույն քաշային կարգում մրցագորգ պետք է դուրս գար նաև Արման Անդրեասյանը, սակայն նա չի մասնակցել Յոշինոսուկե Աոյագիի հետ գոտեմարտին:

57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը որակավորման փուլում 14:11 հաշվով հաղթել է ճապոնացի Կենտո Յումիային, սակայ քառորդ եզրափակչում զիջել է Ղրղզստանը ներկայացնող Ալմազ Սմանբեկովին:

Խնձրցյանը բրոնզե մեդալի համար կարող է պայքարել, եթե Սմանբեկովը դուրս գա եզրափակիչ:

74 կգ քաշային կարգում Նարեկ Հարությունյանը որակավորման փուլում 4:2 հաշվով հաղթել է իսպանացի Մոհամադ Ալասղար Մոտաղինիային, բայց 1/8 եզրափակչում զիջել է ալբանացի Չերմեն Վալիևին:

Նարեկը բրոնզե մեդալի շանս կունենա, եթե Վալիևը հասնի եզրափակիչ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի. Ավինյան

22:12 26.02.2025

Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի։ Տարածքը գրեթե պատրաստ է, բայց ամենակարևոր պահը դեռ առջևում է՝ ծառատունկը։ Միասին այստեղ կտնկենք 2000-ից ավել ծառաթփատեսակ, որոնք տարիների ընթացքում կդառնան մեր քաղաքի թթվածնի նոր […] ...

SHANTNEWS

22:00 26.02.2025

SHANTNEWS

Վալերի Կարպինը հեռացել է պաշտոնից

21:51 26.02.2025

Վալերի Կարպինը հեռացել է պաշտոնից

«Ռոստովը» հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հեռացել է ակումբից: Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ: Ռուսական ակումբի նախագահ Արտաշես Հարությունյանցը հայտարարել է, որ Կարպինը որոշումը կայացրել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի վրա կենտրոնանալու համար: «Ռոստովի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի Ջոնաթան Ալբան, որը նախկինում Կարպինի մարզչական շտաբում աշխատում էր որպես վերլուծաբան: ...

Խաղաղության պայմանագրի նախագծում Սահմանադրության փոփոխության կամ միջանցքային տրամաբանությամբ անդրադարձ չկա. Փաշինյան

21:39 26.02.2025

Խաղաղության պայմանագրի նախագծում Սահմանադրության փոփոխության կամ միջանցքային տրամաբանությամբ անդրադարձ չկա. Փաշինյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում միջանցքային տրամաբանությամբ կամ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ անդրադարձ չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի կողմից ստացված նոր պատասխանում կան Սահմանադրության փոփոխության կամ միջանցքային տրամաբանությամբ առաջարկներ։ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում […] ...

Անդրանիկ զորավարը 160-ամյա պատմություն ունի

21:37 26.02.2025

Անդրանիկ զորավարը 160-ամյա պատմություն ունի

Հայաստանի պատմության թանգարանում նշվել է զորավար Անդրանիկ Օզանյանի 160-ամյակը: Միջոցառման շրջանակներում ամփոփվել է «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը և տեղի է ունեցել 360° առցանց ցուցադրության շնորհանդեսը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:26 26.02.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP