16:37 26.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:
Կարգի ընդունումը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող նոր կարգավորումներով կապահովվեն ազգային ֆիլմերի ստեղծման համար աջակցության ավելի գործուն և հստակ մեխանիզմներ, որոնք կնպաստեն ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացմանը, մասնավորապես՝ օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը, ֆիլմարտադրության զարգացման և կինոնախագծերի ֆինանսավորման բարենպաստ պայմանների ստեղծմանը։
Ըստ նախագծի հիմնավորման՝ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում ներկայում գործող ֆիլմերի ստեղծման աջակցության մեխանիզմն ունի բարեփոխման կարիք, քանի որ դրանում բավարար չափով հստակեցված չեն պետական ֆինանսական աջակցության պայմաններն ու ձևաչափերը, ոլորտի առաջնահերթություններն ու կինոնախագծերի ընտրության չափորոշիչները։
Ակնկալվում է, որ առաջարկվող բարեփոխումը կնպաստի ստեղծագործողների համար ավելի արդյունավետ պայմանների ստեղծմանը: Ըստ առաջարկվող նոր կարգավորման՝ ազգային ֆիլմերի ստեղծման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար պետք է կանոնակարգվեն աջակցության ձևերը և պայմանները, ինչպես նաև միջազգային շուկայի ուսումնասիրությամբ՝ ֆինանսական աջակցության չափաբաժինները: Կարևոր են նաև ֆիլմերի անվանակարգերի (խաղարկային, վավերագրական, անիմացիոն) առանձնահատկություններով պայմանավորված հստակ սահմանումները, ինչը կնպաստի յուրաքանչյուր ուղղությամբ ֆիլմարտադրության զարգացմանը և ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մրցութային ձևաչափը միտում ունի նաև ձևավորելու հայկական արտադրության ֆիլմերի և փորձառու մասնագետների մրցակցային դաշտ, որը կնպաստի հայկական կինոարտադրանքի մրցունակության ապահովմանը միջազգային շուկայում:
Այսպիսով, ըստ նախագծի՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ (մարտին և հոկտեմբերին) կանցկացնի Ազգային ֆիլմերի նախագծերի մրցույթներ, որոնցում հաղթած կինոնախագծերին ՀՀ պետական բյուջեի միջոցներից ԿԳՄՍ նախարարության կողմից կտրամադրվի աջակցություն։
Մրցույթներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում կինեմատոգրաֆիայի ոլորտում:
Մրցույթները նախատեսված են լիամետրաժ՝ 52 րոպե և ավելի տևողությամբ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն, ինչպես նաև կարճամետրաժ` մինչև 52 րոպե տևողությամբ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն նախագծերի համար։
Նախագծի մրցութային ընթակարգով նախատեսվում է գնահատող փորձագիտական հանձնաժողովի ձևավորվում՝ համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի։
Ոլորտային կազմակերպությունները և շահագրգիռ անձինք «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև 2025 թվականի մարտի 4-ը:
20:52 26.02.2025
Առնե Սլոթը որակազրկվել է20:43 26.02.2025
Տավուշում բախվել են «Skoda»-ն ու «ՈՒԱԶ»-ը. կան տուժածներՓետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արմեն Ն.-ի վարած «Skoda» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Լևոն Մ.-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Skoda»-ի ուղևոր, Երևանի բնակիչներ 24-ամյա Լիանա Ն.-ն և 50-ամյա […] ...
20:32 26.02.2025
Վարչապետը ԱԺ-ում հանդիպում է ունեցել ՔՊ խմբակցության հետԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ: Այս մասին տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Հանդիպմանը քննարկվել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը: ...
20:23 26.02.2025
Որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժըՓետրվարի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարողը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի պարտականությունները կատարողը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: […] ...
20:15 26.02.2025
Աշտարակ-Ուշի-Արտաշավան ճանապարհահատվածում կատարվում են աղ ու ավազով մշակշան աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Աշտարակ-Ուշի-Արտաշավան ճանապարհահատվածում տեղումները շարունակվում են։ Կատարվում են աղ ու ավազով մշակշան աշխատանքներ։ ...
20:07 26.02.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սպիտակի, Արթիկի, Հրազդանի, Աշտարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ […] ...