15:47 26.02.2025
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները հրավիրել էին համատեղ նիստ, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ին՝ Նաիրիի համայնքապետարանում: Նիստի օրակարգում «Նաիրիի համայնքապետարանի 2023 թվականի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության» վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկումն էր:
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով պալատի՝ հաշվեքննություններ անցկացնելու նպատակը, նշել է, որ դրանով նպաստում են հանրային կառավարմանը: Հաշվեքննություն իրականացնելու համար պալատն ունի օրենսդրական եւ մեթոդաբանական բավարար գործիքակազմ: Նա տեղեկացրել է, որ համայնքապետարանից ստացվել է հաշվեքննության համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:
Անդրադառնալով անհամաձայնություններին՝ մասնավորապես նշվել է, որ համայնքի՝ կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները չեն կազմվել «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
2023 թվականի ընթացքում համայնքային ենթակայության համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների հետ կնքված ընթացիկ դրամաշնորհների տրամադրման պայմանագրերով հատկացումները համայնքապետարանի կողմից կատարվել եւ ծախսագրվել են առանց ծախսերը հիմնավորող սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի՝ հանձնման-ընդունման արձանագրություններ կազմելու, ինչպես նաեւ առանց դեբիտորական պարտք ճանաչելու եւ ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու: Նշված անհամապատասխանությունը հանգեցրել է ֆինանսական հաշվետվությունների ֆինանսական ցուցանիշների խեղաթյուրմանը:
Աղբահանության վճարների մասով սահմանված տույժերը համայնքապետարանի կողմից չեն հաշվարկվել եւ չեն գանձվել:
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով հաշվեքննության ընթացքում արձանագրվել է նաեւ, որ «Նաիրիի բարեկարգում եւ բնակֆոնդ» ՀՈԱԿ-ի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացված ավելացված արժեքի հարկի վերաբերյալ ամսական միասնական հաշվարկում ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գծով պարտավորություն չի հաշվարկվել եւ չի ներկայացվել:
Ըստ արձանագրության՝ համայնքապետարանում ներքին աուդիտի համակարգը 2023 թվականից չի գործել:
Հաշվեքննությամբ պարզվել է, որ համայնքապետարանի՝ 2023 թվականի կարիքների համար կնքված գնման պայմանագրերը, հանձնման-ընդունման արձանագրություններն ու հարկային հաշիվները հրապարակված չեն գնումերի էլեկտրոնային armeps.am համակարգում:
Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը եւ համայնքապետարանի այլ աշխատակիցներ պարզաբանումներ են ներկայացրել Հաշվեքննիչ պալատի ներկայացրած արձանագրությունների վերաբերյալ: Դրանց մեծ մասը, սակայն, լիարժեք չի եղել եւ չի գոհացրել պատգամավորներին:
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ պալատը ներկայացրել է խնդիրները շտկելու մի շարք առաջարկներ:
Նաիրի համայնքի ղեկավարը նշել է, որ ներկայացված բոլոր առաջարկներն ընդունել են ի գիտություն եւ աշխատում են դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի դիտարկմամբ նշված խնդիրները կարող են լինել նաեւ այլ խոշորացված համայնքներում: Նա Նաիրի համայնքապետարանի ղեկավարությանը հորդորել է աշխատել արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ: Պատգամավորն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի կարծիքով նմանօրինակ հանդիպումներն ու քննարկումները շատ արդյունավետ են: Նա լիահույս է, որ մյուս համայնքները, հետեւելով այս քննարկմանը, աչալուրջ կլինեն իրենց խնդիրների լուծման ուղղությամբ: Վահե Ղալումյանի կարծիքով վերոնշյալ խնդիրների առանցքում ներքին աուդիտի բացակայությունն է:
20:32 26.02.2025
Վարչապետը ԱԺ-ում հանդիպում է ունեցել ՔՊ խմբակցության հետԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ: Այս մասին տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Հանդիպմանը քննարկվել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը: ...
20:23 26.02.2025
Որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժըՓետրվարի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարողը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի պարտականությունները կատարողը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: […] ...
20:15 26.02.2025
Աշտարակ-Ուշի-Արտաշավան ճանապարհահատվածում կատարվում են աղ ու ավազով մշակշան աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Աշտարակ-Ուշի-Արտաշավան ճանապարհահատվածում տեղումները շարունակվում են։ Կատարվում են աղ ու ավազով մշակշան աշխատանքներ։ ...
20:07 26.02.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սպիտակի, Արթիկի, Հրազդանի, Աշտարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ […] ...
19:56 26.02.2025
Հայ պատանի շախմատիստները մասնակցում են Մ20 տարեկանների աշխարհի առաջնությանըՄոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում մեկնարկել է մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության առաջին փուլը: Հայաստանից մրցաշարին մասնակցում են գրոսմայստեր Էմին Օհանյանը, միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը, ինչպես նաև Միլենա Գասպարյանն ու Անի Ավետիսյանը։ Մրցաշարը կավարտվի մարտի 7-ին: ...