Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ նա իր «հանգիստն է անցկացնում Նեթանյահուի հետ» Գազայի հատվածում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.51
  • RUBLE
    4.60
  • 413.07
WEATHER
-0.91 oC

Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ նա իր «հանգիստն է անցկացնում Նեթանյահուի հետ» Գազայի հատվածում

15:05 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա հանգստանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ապագայի Գազայում, որը տեսանյութում անվանել է «Թրամփ Գազա»:

Տեսանյութը, որը, ըստ երևույթին, ստեղծվել է արհեստական ​​ինտելեկտի միջոցով, սկսվում է Գազայի հատվածում ավերածությունների և զինված մարդկանց տեսարանով։ Ապա հայտնվում է գրառում՝ «Իսկ հետո՞»:

Տեղադրված տեսանյութի համաձայն՝ ապագայի Գազայի հատվածում ավերված շենքերը փոխարինվում են երկնաքերերով, ափից երևում են հսկայական զբոսանավեր՝ լի հանգստացողներով, իսկ փողոցներով քշում են թանկարժեք մեքենաներ։ Տեսահոլովակը ուղեկցվում է երգով, որտեղ ասվում է, որ Թրամփը «կազատի» անկլավի բնակչությանը, որտեղ «այլևս թունելներ և վախ չեն լինի»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների առաջարկների հավաքագրում. ԿԳՄՍՆ

19:06 26.02.2025

Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների առաջարկների հավաքագրում. ԿԳՄՍՆ

2025 թվականին լրանում է նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Անվանի արվեստագետի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել հոբելյանական հանձնաժողով: Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրում է առաջարկներ: Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ մինչև 2025 թվականի մարտի 31-ը: […] ...

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ․ Տիրանա

19:00 26.02.2025

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ․ Տիրանա

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում 3:0 հաշվով հաղթել է բուլղարացի Միխայիլ Իլիև Գեորգիևին: Քառորդ եզրափակչում Թևանյանի մրցակիցը մոլդովացի Վասիլե Դիակոնն էր, որին հայ ըմբիշը հաղթել է 3:2 հաշվով: Նույն քաշային կարգում մրցագորգ պետք է դուրս գար նաև Արման Անդրեասյանը, սակայն նա չի մասնակցել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ

18:55 26.02.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության օրակարգային հարցեր։ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Նախարար Միրզոյանը կարևորել […] ...

Փաթեթներում մարիխուանայի նմանվող զանգված էր. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:46 26.02.2025

Փաթեթներում մարիխուանայի նմանվող զանգված էր. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Վաղարշապատի համայնքային ոստիկանները փետրվարի 23-ին ստացել էին տեղեկություն, որ Արարատյան փողոցի 40-ամյա բնակիչը տանը պահում է թմրանյութ։ Նույն օրը տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով երեք փաթեթ, ընդհանուր՝ 10 գրամից ավելի։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 19-25-ը

18:39 26.02.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 19-25-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 19-25-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ փետրվարի 20-ին, ◾️ Շենգավիթում՝ փետրվարի 19-ին, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ ...

«Ինտերը» դուրս է եկել Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանին

18:32 26.02.2025

«Ինտերը» դուրս է եկել Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանին

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Միլանի «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2-0 հաշվով առավելության է հասել «Լացիոյի» դեմ խաղում։ Միլանյան ակումբի հայտացուցակում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ դուրս չի եկել։ «Ինտերը» մրցաշարի կիսաեզրափակչում կմրցի «Միլանի» հետ։ ...

BACK_TO_TOP