Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.51
  • RUBLE
    4.60
  • 413.07
WEATHER
+1.09 oC

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

14:41 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած մի շարք նախագծեր: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը վերաբերում է հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող տրասպորտային միջոցների սեփականատերերին գույքահարկի վճարման պարտավորությունից ազատելուն` մինչեւ դրանց փաստացի վերադարձմանը: Սահմանվում է, որ վնասը փոխհատուցելու է հանցագործություն կատարած անձը:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ներկայացվել են երկու տեխնիկական առաջարկներ, որոնք ընդունվել են:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանի ներկայացմամբ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են որոշ տեխնիկական, խմբագրական բնույթի փոփոխություններ:

Օրենսդրական փաթեթի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները` սահմանելով գունային տարանջատում. առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարն ապահոված լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի դեպքում` նարնջագույնով: Սահմանված փոփոխությունների նպատակն է կանխել սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի` առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո միայն տեխնիկական բնույթի առաջարկներ են եղել:

Կարգավորումները` կից հղմամբ:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Հեղինակի առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ պագամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջիկա հերթական նիստերի օրակարգում ընդգրկելուն եւ երկրորդ ընթերցումն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպելուն:

Նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ Կառավարությունում փաթեթի վերաբերյալ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, որ օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե այն ընդունվելուց վեց ամիս հետո, այլեւ ապրիլի 1-ից: Առաջարկն ընդունելի համարելով` պատգամավորը նշել է, որ օրենքում փոփոխությունը կկատարվի առաջինից երկրորդ ընթերցում, որի արդյունքում բուքմեյքերական եւ շահումով խաղերով զբաղվող ընկերությունների հարկային պարտավորությունները կավելանան ապրիլի 1-ից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չոր խոտի այրման էկոլոգիական, առողջական և անվտանգային սպառնալիքները. Լոռու փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

17:55 26.02.2025

Չոր խոտի այրման էկոլոգիական, առողջական և անվտանգային սպառնալիքները. Լոռու փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Փետրվարի 17-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։ Սակայն եղանակն այնքան շոգ չէր, և խոտն ինքն իրեն չէր կարող այրվել։ Այստեղ մնում է միայն մարդկային գործոնը։ Գարնանային և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս բնակչությունը, այրելով սարերում մնացած չոր խոտածածկույթը, կարծում է, թե ավելի առատ բերք կունենա։ Սա […] ...

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

17:49 26.02.2025

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Ներկայացնենք ևս երկու դեպք: Փետրվարի 20-ին 1-02 զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Արմավիր քաղաքի «Ջաջուռի գարաժներ» կոչվող տարածքում թողել է զենք-զինամթերք: Նշված վայր մեկնած Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, որսորդական չորս հրացան, […] ...

Ֆինլանդիան սկսում է Ուկրաինայի աջակցման նոր ծրագիրը

17:43 26.02.2025

Ֆինլանդիան սկսում է Ուկրաինայի աջակցման նոր ծրագիրը

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը սկսում է նոր «Ուկրաինայի աջակցման ծրագիրը» և նախատեսում է 660 միլիոն եվրո հատկացնել՝ ֆիննական պաշտպանական արդյունաբերության ընկերություններից Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերքի պատվերներ կատարելու համար: Այս մասին այսօր հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանական գերատեսչությունը հունվարի 31-ին հայտարարել էր, որ Ուկրաինա կուղարկվի 27-րդ ռազմական օգնության փաթեթը՝ մոտ 200 միլիոն եվրո արժողությամբ, սակայն […] ...

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկման մշտադիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

17:37 26.02.2025

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկման մշտադիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից՝ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ու ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում ստանձնած հանձնառությունները և աշխատանքները համակարգող աշխատանքային խմբերի համատեղ նիստը։ Նիստին մասնակցում էին նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական […] ...

Ռոնալդուն կարիերայի 925-րդ գոլն է խփել

17:30 26.02.2025

Ռոնալդուն կարիերայի 925-րդ գոլն է խփել

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 22-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության է հասել «Ալ Վեհդայի» դեմ խաղում։ «Ալ Նասրի» գոլերից մեկը խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Սա պորտուգալացու կարիերայում 925-րդ գոլն է։ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 47 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ ...

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երրորդ նիստը

17:24 26.02.2025

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երրորդ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երրորդ նիստը: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը ներկայացրել է նախորդ նիստի արդյունքներով կատարված աշխատանքները: Նախանշվել են 5 ուղղություններ՝ Արհեստական բանականություն, Ռոբոտատեխնիկա, ավիատիեզերական տեխնոլոգիաներ, Միկրոէլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, Քվանտային տեխնոլոգիաներ, Բիոտեխնոլոգիա, կյանքի գիտություն: Հակոբ Արշակյանն ընդգծել է, […] ...

BACK_TO_TOP