Հեղափոխությունները լրջագույն քննություն են ցանկացած պետության համար, և մեր պետական կառույցները բռնեցին այդ քննությունը. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+15.09 oC

Հեղափոխությունները լրջագույն քննություն են ցանկացած պետության համար, և մեր պետական կառույցները բռնեցին այդ քննությունը. Նիկոլ Փաշինյան

19:13 21.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ այսօր հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ.
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Վեհափառ Տեր,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ։

Այսօր մենք նշում ենք Հայաստանի անկախության հռչակման 27-րդ տարեդարձը։ 1991 թվականի այս օրը կայացած հանրաքվեն, որպես ժողովրդի կամքի արտահայտման ուղղակի և բարձրագույն ձև, հստակ ցույց տվեց այդ հանրաքվեով, թե ինչ է ուզում մեր ժողովուրդը. քաղաքական անկախություն արտաքին աշխարհում և ժողովրդավարություն ներքին կյանքում։

Մեր ժողովրդի բոլոր շերտերը, բոլոր խավերը միահամուռ կերպով ընտրեցին մի ճանապարհ, որ, իհարկե, դժվար էր լինելու, բայց միակ ճշմարիտ և միակ պատվաբեր ճանապարհն էր։

Մենք այսօր արժանին ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր մոտեցրին այդ բաղձալի օրը, արժանին ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր մարտնչեցին այդ թանկ պարգևը` ազատությունը, անկախությունը պաշտպանելու համար։ Անցած 27 տարիները եղան երբեմն դրամատիկ, երբեմն ողբերգական, երբեմն հերոսական տարիներ, հաճախ պսակվեցին բարդագույն խնդիրների փայլուն լուծումներով։ Այդ ճանապարհին, ցավոք, արձանագրվեցին սխալներ, իսկ երբեմն՝ նույնիսկ հանցագործություններ։ Բայց մի բան մնաց աներեր և անկոտրում՝ մեր ժողովրդի կամքը։ Անշեղ մնաց մեր ժողովրդի մղումը դեպի ազատություն, դեպի ժողովրդավարություն, դեպի արժանապատվություն, դեպի անկախություն։ Այս ընթացքում ստեղծվել և ամրացել են մեր պետական հաստատությունները։ Դրան մենք հասել ենք իշխանությունների, ընդդիմության և մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքերով։

Պետականաշինության ասպարեզում մեր ձեռքբերումներն անուրանալի են։ Դրանց ամենավառ վկայությունն այն է, որ նույնիսկ երկրում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների ընթացքում Հայաստանի պետական մեքենան, նրա կառույցներն աշխատեցին գրեթե անխափան։ Հեղափոխությունները լրջագույն քննություն են ցանկացած պետության համար,և մեր պետական կառույցները բռնեցին այդ քննությունը։ Բայցևայնպես, մեր պետական կառավարման համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի, և այդ բարեփոխումները պետք է լինեն թե բովանդակային, թե՛ կառուցվածքային, թե՛ կազմակերպչական: Երկրի հետագա զարգացումը անհնար է պատկերացնել առանց արդյունավետ, պրոֆեսիոնալ, մարդակենտրոն կառավարման համակարգ ունենալու:

Սիրելի՛ հայրենակիցներ

Մեր երկիրը թևակոխել է պատմական մի նոր ժամանակաշրջան և մեր ուսերին է ընկել նախորդ 27 տարիների խնդիրները լուծելու պատասխանատվությունը:
Դրանցից առանցքայինն այն է, որ կոռուպցիոն սխեմաները միահյուսված պետական կառույցներին, ախտահարել են մեր ողջ պետական համակարգը, ինչն էականորեն խանգարում է թե՛ մեր տնտեսության, թե՛ մեր հասարակության զարգացմանը:

Մեր այսօրվա խնդիրն է արմատախիլ անել բոլոր կոռուպցիոն սխեմաները: Ձևավորել անկախ և օրինական դատական համակարգ, երաշխավորել խոսքի և քաղաքական գործունեության ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը: Մեր խնդիրն է նոր խթան հաղորդել մեր տնտեսությանը, որի հենասյունը պետք է լինի ազատ և ստեղծարար քաղաքացին, ով հավատում է ինքն իր ուժերին, հավատում է, որ կարող է փոխել իրականությունը, որ կարող է փոխել աշխարհը, հավատում է, որ թեկուզ սկսելով զրոյից, կարող է իր աշխատանքով, գործարար տաղանդով նոր հայկական բրենդներ ստեղծել, որոնք կնվաճեն աշխարհը, կփոխեն Հայաստանի ճակատագիրը:

Նոր Հայաստանի առանցքային դերակատարներից պետք է լինեն նոր ոճի, նոր սերնդի գործարարները, ովքեր հարստացել են սեփական աշխատանքով ու քրտինքով և ովքեր կառավարության հետ համատեղ, համահավասար իրենց պատասխանատու են զգում երկրում նոր տնտեսական համակարգ, տնտեսական նոր հարաբերություններ կառուցելու համար: Եվ մենք ամեն ինչ անելու ենք այս մարդկանց զորակցելու, աջակցելու համար: Նոր ոճի, նոր սերնդի գործարար ասելով, ի դեպ, նկատի ունեմ ոչ միայն այն գործարարներին, ովքեր նոր են ի հայտ գալու, այլև բոլոր նրանց, ովքեր մինչև այժմ գործել են կամ պատրաստ են գործել օրինականության, տնտեսական ազնիվ մրցակցության, սիրո և համերաշխության տրամաբանության ներքո:

Եվ մենք, բոլոր այս մարդկանց հետ մշտական երկխոսության և համագործակցության պայմաններում, միասին պիտի էականորեն փոխենք մեր երկրի տնտեսական կառուցվածքը՝ Հայաստանը ագրարային, հանքարդյունաբերող և խաղադրույք կատարող երկրից վեր ածելով բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող, արդյունաբերական, թվային և տեխնոլոգիական երկրի:

Սիրելի՛ հայրենակիցներ

Մեր արտաքին քաղաքական ամենակարևոր հիմնախնդիրը Արցախի հարցի խաղաղ կարգավորումն է։ Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը և անելու ենք մեզանից կախված ամեն ինչ՝ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար։ Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որևէ հեռանկար. ենթադրել, թե մենք վախենալու ենք այդ սպառնալիքներից և բավարարելու ենք Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, սին են։ Այո, մենք կառուցում ենք խաղաղասեր, ժողովրդավար և մարդասիրական գաղափարներ դավանող պետություն, բայց դա չի նշանակում, թե մենք չենք պատրաստվում պաշտպանել մեզ, մեր հայրենիքը, մեր ապագան։

Արտաքին քաղաքական ոլորտում մենք աշխատում ենք, որպեսզի մեր բոլոր միջազգային գործընկերների համար հասկանալի լինի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների իրական բովանդակությունը: Մենք ասել ենք ու ասում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու:

Մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, որի հետ մենք կապված ենք բազում և դարավոր կապերով։ Մենք մտադիր ենք էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Մենք նաև զարգացնելու ենք մեր հարաբերությունները Եվրոպական միության, ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև մեր անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ։

Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր իսկապես մեծ տոն է Հայաստանում: Մեր երկիրը տոնում է իր անկախության 27-րդ տարեդարձը: Եվ այդ տոնը կրկնապատիկ արժևորվում է, եթե հաշվի ենք առնում, որ այս օրերին Հայաստանում տիրում են նույնպիսի, եթե չասենք շատ ավելի մեծ ոգևորություն և լավատեսություն, ինչ 1991 թվականին` Անկախության հանրաքվեի օրերին: Մաղթում եմ մեզ, որ այս նորահայտ և համաժողովրդական ոգևորությանն ու ուրախությանը չհետևեն հիասթափություններ և հուսահատությունը այլևս չվերադառնա մեր երկիր: Աստված մեզ բոլորիս ուժ և իմաստնություն տա՝ այս խնդիրը լուծելու համար:

Սիրելի ներկաներ, այսօրվա խոսքս ուզում եմ ամփոփել մի խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ: Այսօր՝ հենց հիմա, ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով՝ Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլևս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից: Հայաստանի քաղաքացիներն այսուհետև ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք և այն օգտագործել, որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր: Մենք հույս ունենք, որ այս դռները այլևս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն այլևս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին, պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Եվ ուրեմն,
Կեցցե՛ անկախությունը,
Կեցցե ՛Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում:

Սիրելի հայրենակիցներ
Եվ վերջում, ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքները հղել սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին, Հայաստանի զինված ուժերի բոլոր սպաներին և շարքայիններին, Հայաստանի զինված ուժերի, հայ ժողովրդի բոլոր նահատակներին, և խոնարհվում եմ նրանց առաջ այս տոնական և սրբազան օրը, խոնարհվում եմ նրանց առաջ և արձանագրում, որ մենք գիտակցում ենք նրանց հիշատակի առաջ մեր ունեցած բարձր պատասխանատվությունը:

Փա՛ռք Հայոց բանակին: Փա՛ռք Հայոց զինվորներին: Փա՛ռք Հայոց նահատակներին։
Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները. ՆԳՆ

18:22 25.11.2024

Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները. ՆԳՆ

Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: ՆԳՆ նախաձեռնած օրենսդրական կարգավորումներով սահմանվում է «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, կանոնակարգվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) երթևեկությունը։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է. • անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18-ից բարձր տարիք ունեցող, […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

18:16 25.11.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […] ...

Մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը

18:11 25.11.2024

Մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը

Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշվել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները․ ներկայացվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարում արձանագրված ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Հանդիպմանը […] ...

ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումները

18:06 25.11.2024

ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ջանլուկա Էսպոզիտոյի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարությանը մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ռազմավարական բարեփոխումների և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման օրակարգին ցուցաբերվող աջակցության համար։ Կողմերը քննարկել են ԵԽ-ի կողմից իրականացվող ծրագրերի […] ...

SHANTNEWS

18:00 25.11.2024

SHANTNEWS

«Ատալանտան» հետաքրքրված է Սպերցյանով

17:55 25.11.2024

«Ատալանտան» հետաքրքրված է Սպերցյանով

Իտալիայի Ա սերիան ներկայացնող «Ատալանտան» հետաքրքրված է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հայտնում է «РБ Спорт»-ը։ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիեմենտան բոլորովին վերջերս հանդիպել է Բերգամոն ներկայացնող ակումբի ղեկավարների հետ։ Կողմերը Սպերցյանի հավանական տեղափոխության հարցում բանակցություններ են վարել։ Հայ ֆուտբոլիստի տեղափոխությունն իտալական ակումբ 2025 թ. ձմռանը քիչ հավանական է, սակայն […] ...

BACK_TO_TOP