13:58 26.02.2025
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահի խաղի մասին:
«Սալահի այն հատկանիշը, որն ինձ ամենաշատն է դուր գալիս այն է, որ նա յուրաքանչյուր տարի ավելի լավն է դառնում: Հիշում եմ՝ երբ իմ գլխավորած «Արսենալը» Սալահի դեմ էր խաղում, նա 6 գոլային պահ էր ստեղծում ու խփում միայն մեկ գոլ: Հիմա նա 2 պահից 2-ն էլ իրացնում է: Նա նաև գտել է գոլ խփելու ցանկության ու թիմային խաղի կատարյալ բալանսը: Ժամանակի հետ Սալահը հասկացել է, որ մեծ ֆուտբոլիստ դառնալու համար պետք է թիմային խաղ ցույց տալ», – Վենգերի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը:
17:43 26.02.2025
Ֆինլանդիան սկսում է Ուկրաինայի աջակցման նոր ծրագիրըՖինլանդիայի պաշտպանության նախարարությունը սկսում է նոր «Ուկրաինայի աջակցման ծրագիրը» և նախատեսում է 660 միլիոն եվրո հատկացնել՝ ֆիննական պաշտպանական արդյունաբերության ընկերություններից Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերքի պատվերներ կատարելու համար: Այս մասին այսօր հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանական գերատեսչությունը հունվարի 31-ին հայտարարել էր, որ Ուկրաինա կուղարկվի 27-րդ ռազմական օգնության փաթեթը՝ մոտ 200 միլիոն եվրո արժողությամբ, սակայն […] ...
17:37 26.02.2025
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկման մշտադիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստԿայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից՝ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ու ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում ստանձնած հանձնառությունները և աշխատանքները համակարգող աշխատանքային խմբերի համատեղ նիստը։ Նիստին մասնակցում էին նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական […] ...
17:30 26.02.2025
Ռոնալդուն կարիերայի 925-րդ գոլն է խփելՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի 22-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության է հասել «Ալ Վեհդայի» դեմ խաղում։ «Ալ Նասրի» գոլերից մեկը խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Սա պորտուգալացու կարիերայում 925-րդ գոլն է։ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 47 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ ...
17:24 26.02.2025
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երրորդ նիստըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երրորդ նիստը: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը ներկայացրել է նախորդ նիստի արդյունքներով կատարված աշխատանքները: Նախանշվել են 5 ուղղություններ՝ Արհեստական բանականություն, Ռոբոտատեխնիկա, ավիատիեզերական տեխնոլոգիաներ, Միկրոէլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, Քվանտային տեխնոլոգիաներ, Բիոտեխնոլոգիա, կյանքի գիտություն: Հակոբ Արշակյանն ընդգծել է, […] ...
17:18 26.02.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 17:00-ի դրությամբ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների […] ...
17:14 26.02.2025
Տեղի է ունեցել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՓետրվարի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Քննարկվել է վերանայվող Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային շրջանակը, ինչի շրջանակներում գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները: Ազգային անվտանգության ռազմավարության վերամշակման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել գերատեսչություններում ստեղծել […] ...