13:30 26.02.2025
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հեռախոսազրույցը դեռ նախատեսված չէ, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է արագ կազմակերպվել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անհրաժեշտության դեպքում դա (զրույցը – խմբ.) միշտ կարող է տեղի ունենալ, երկխոսությունը վերսկսվել է: Բայց առայժմ նման ծրագրեր չկան, բայց այդ ծրագրերը կարող են արագ փոխվել որոշ հրատապ խնդիրներ լուծելու համար», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պլանավորվում է Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույցը և արդյո՞ք նախապատրաստվել են նրանց անձնական հանդիպմանը։
17:06 26.02.2025
Հրդեհ՝ Լճաշեն գյուղումՓետրվարի 26-ին՝ ժամը 12:37-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, […] ...
17:00 26.02.2025
Երրորդ Բունդեսլիգան ներկայանցող «Արմինիան» դուրս է եկել Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչԳերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող Բիլեֆելդի «Արմինիան» սեփական դաշտում 2-1 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել Բրեմենի «Վերդերի» նկատմամբ։ «Արմինիան» 10 տարի անց դուրս է եկել գավաթի կիսաեզրափակիչ։ Ակումբը նախորդ անգամ մրցաշարի այդ փուլ հասել էր 2015 թվականին։ Կիսաեզրափակչում են նաև «Շտուտգարտն» ու Լևերկուզենի «Բայերը»։ Քառորդ եզրափակիչ վերջին դիմակայությունում կհանդիպեն «Լայպցիգը» և «Վոլֆսբուրգը»։ ...
16:48 26.02.2025
Հինգշաբթի օրը Ստամբուլում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ կանցկացնենՀինգշաբթի օրը Ստամբուլում տեղի կունենան տեխնիկական մակարդակով բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին։ Փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի կունենա ռուս-ամերիկյան հանդիպումը դեսպանատների աշխատանքի կարգավորման հարցով, չորեքշաբթի ավելի վաղ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաղը Ստամբուլում տեխնիկական մակարդակով հանդիպում է լինելու ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև: Ինչպես մենք բազմիցս […] ...
16:43 26.02.2025
Ալիևն ու Էրդողանը հույս են հայտնել, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնել է Ալիևի մամուլի ծառայությանը։ Նա շնորհավորել է Էրդողանին ծննդյան օրվա առթիվ։ Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամության, եղբայրության և դաշնակցային հարաբերությունները՝ հիմնված «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, կշարունակեն հաջող զարգանալ, ինչպես նաև մտքեր են փոխանակել […] ...
16:37 26.02.2025
Նախագիծ. կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման կարգՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը: Կարգի ընդունումը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող նոր կարգավորումներով կապահովվեն ազգային ֆիլմերի ստեղծման համար աջակցության ավելի գործուն և հստակ մեխանիզմներ, որոնք կնպաստեն ոլորտում […] ...
16:30 26.02.2025
«Ռեալն» ու Ալեքսանդր-Առնոլդը համաձայնության են հասել«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է Cadena SER-ը։ Աղբյուրի համաձայն` «Ռեալն» ու անգլիացի ֆուտբոլիստը բանավոր համաձայնության են հասել։ 26-ամյա ֆուտբոլիստը իսպանական թիմի կազմը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակում և կկնքի 4 տարվա պայմանագիր։ Ալեքսանդր-Առնոլդը մերժել է «Լիվերպուլի»` այս տարվա հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման բոլոր առաջարկները։ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում […] ...