Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.51
  • RUBLE
    4.60
  • 413.07
WEATHER
+3.09 oC

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները

12:50 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպաններին՝ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցի նախագահությամբ:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտելով, որ Ֆրանկոֆոն միջոցառումներին նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հանրային ընդգրկվածությամբ։

«Ֆրանկոֆոն միջոցառումներում ներգրավված է կրթական և մշակութային 500-ից ավելի հաստատություն, ինչը ցույց է տալիս, որ տարեցտարի գործընթացն ավելի մեծ թափ է հավաքում, ինչը, վստահ եմ, նպաստելու է Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացմանը»,- ասել է նախարարը:

Ըստ նրա՝ անցկացվող միջոցառումները լինելու են նաև յուրօրինակ հարթակներ՝ խոսելու ֆրանկոֆոն երկրներին միավորող արժեքների՝ խաղաղության, ժողովրդավարության, մարդասիրության և այլնի մասին:

Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցը կարևորել է ֆրանկոֆոն երկրների ներդրումն արժեքների տարածման, ֆրանսերենի հանրահռչակման գործում և նշել, որ ֆրանկոֆոնիայի նպատակը նաև տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցության ստեղծումն է: Նա առանձնակի կարևորել է 2027 թ. ֆրանկոֆոն խաղերի անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով այդ աշխատանքներին սատարելու պատրաստակամությունը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսվող առանցքային ծրագրերը, որոնք իրականացվելու են կրթական և մշակութային կազմակերպությունների հետ համատեղ՝ «Գոնկուրի 2025 թվականի Հայաստանի մրցանակ», «Մշակութային ճանապարհորդության ֆրանկոֆոն կանգառները», «ԱԶՆԱՎՈՒՐ. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով», «Մանուշյան․ այսօր ժամը 15-ին» և այլն։

Դեսպանները ևս առանձնաբար ներկայացրել են երկամսյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները, որոնք իրականացվելու են տարբեր ձևաչափերով և տարբեր հաստատություններում: Դրանք հիմնականում ներառում են ֆիլմերի ցուցադրություններ նաև ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի շրջանակում, դասական երաժշտության համերգներ, Շառլ Ազնավուրին նվիրված բանախոսություններ և այլն:

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք 10-րդ Ֆրանկոֆոն խաղերի ընթացիկ կազմակերպչական մի շարք հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 17:00-ի դրությամբ

17:18 26.02.2025

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 17:00-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների […] ...

Տեղի է ունեցել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

17:14 26.02.2025

Տեղի է ունեցել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Քննարկվել է վերանայվող Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային շրջանակը, ինչի շրջանակներում գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները: Ազգային անվտանգության ռազմավարության վերամշակման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել գերատեսչություններում ստեղծել […] ...

Լոռիում կասեցվել է տոֆուի արտադրության արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

17:11 26.02.2025

Լոռիում կասեցվել է տոֆուի արտադրության արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գայանե Բադալյան ԱՁ-ին պատկանող սոյայի մթերքի՝ տոֆուի արտադրությունում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ. Մարգահովիտ)։ Մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը, […] ...

Երրորդ Բունդեսլիգան ներկայանցող «Արմինիան» դուրս է եկել Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ

17:00 26.02.2025

Երրորդ Բունդեսլիգան ներկայանցող «Արմինիան» դուրս է եկել Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ

Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող Բիլեֆելդի «Արմինիան» սեփական դաշտում 2-1 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել Բրեմենի «Վերդերի» նկատմամբ։ «Արմինիան» 10 տարի անց դուրս է եկել գավաթի կիսաեզրափակիչ։ Ակումբը նախորդ անգամ մրցաշարի այդ փուլ հասել էր 2015 թվականին։ Կիսաեզրափակչում են նաև «Շտուտգարտն» ու Լևերկուզենի «Բայերը»։ Քառորդ եզրափակիչ վերջին դիմակայությունում կհանդիպեն «Լայպցիգը» և «Վոլֆսբուրգը»։ ...

Հինգշաբթի օրը Ստամբուլում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ կանցկացնեն

16:48 26.02.2025

Հինգշաբթի օրը Ստամբուլում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ կանցկացնեն

Հինգշաբթի օրը Ստամբուլում տեղի կունենան տեխնիկական մակարդակով բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին։ Փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի կունենա ռուս-ամերիկյան հանդիպումը դեսպանատների աշխատանքի կարգավորման հարցով, չորեքշաբթի ավելի վաղ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաղը Ստամբուլում տեխնիկական մակարդակով հանդիպում է լինելու ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև: Ինչպես մենք բազմիցս […] ...

Ալիևն ու Էրդողանը հույս են հայտնել, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ

16:43 26.02.2025

Ալիևն ու Էրդողանը հույս են հայտնել, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնել է Ալիևի մամուլի ծառայությանը։ Նա շնորհավորել է Էրդողանին ծննդյան օրվա առթիվ։ Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամության, եղբայրության և դաշնակցային հարաբերությունները՝ հիմնված «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, կշարունակեն հաջող զարգանալ, ինչպես նաև մտքեր են փոխանակել […] ...

BACK_TO_TOP