12:03 26.02.2025
Փետրվարի 25-26-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Երևան, Դիլիջան, Ջերմուկ, Մարտունի, Գավառ, Ճամբարակ, Ապարան, Հրազդան, Չարենցավան, Աբովյան քաղաքներում, Աշոցք, Սարուխան, Քուչակ, Ալագյազ, Ռյա Թազա, Նորատուս, Հարթաշեն գյուղերում, Գեղարոտ-Ջամշլու, Հրազդան-Քաղսի, Գորիս-Շինուհայր, Գավառ-Մարտունի ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 39 տրանսպորտային միջոց և 81 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն, իսկ հանրապետության ավտոճանապարհներին իրականացված շրջայցերի և հերթապահությունների արդյունքում արգելափակումից դուրս են բերվել 471 տրանսպորտային միջոց և 557 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն:
17:06 26.02.2025
Հրդեհ՝ Լճաշեն գյուղում16:48 26.02.2025
Հինգշաբթի օրը Ստամբուլում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ կանցկացնենՀինգշաբթի օրը Ստամբուլում տեղի կունենան տեխնիկական մակարդակով բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին։ Փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի կունենա ռուս-ամերիկյան հանդիպումը դեսպանատների աշխատանքի կարգավորման հարցով, չորեքշաբթի ավելի վաղ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաղը Ստամբուլում տեխնիկական մակարդակով հանդիպում է լինելու ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև: Ինչպես մենք բազմիցս […] ...
16:43 26.02.2025
Ալիևն ու Էրդողանը հույս են հայտնել, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնել է Ալիևի մամուլի ծառայությանը։ Նա շնորհավորել է Էրդողանին ծննդյան օրվա առթիվ։ Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամության, եղբայրության և դաշնակցային հարաբերությունները՝ հիմնված «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, կշարունակեն հաջող զարգանալ, ինչպես նաև մտքեր են փոխանակել […] ...
16:37 26.02.2025
Նախագիծ. կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման կարգՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը: Կարգի ընդունումը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող նոր կարգավորումներով կապահովվեն ազգային ֆիլմերի ստեղծման համար աջակցության ավելի գործուն և հստակ մեխանիզմներ, որոնք կնպաստեն ոլորտում […] ...
16:30 26.02.2025
«Ռեալն» ու Ալեքսանդր-Առնոլդը համաձայնության են հասել«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է Cadena SER-ը։ Աղբյուրի համաձայն` «Ռեալն» ու անգլիացի ֆուտբոլիստը բանավոր համաձայնության են հասել։ 26-ամյա ֆուտբոլիստը իսպանական թիմի կազմը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակում և կկնքի 4 տարվա պայմանագիր։ Ալեքսանդր-Առնոլդը մերժել է «Լիվերպուլի»` այս տարվա հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման բոլոր առաջարկները։ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում […] ...
16:24 26.02.2025
Հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի InfO(1)Cup միջազգային օլիմպիադայումՌումինիայի Պլոեշտի քաղաքում օրերս անցկացվել է դպրոցականների միջազգային 9-րդ InfO(1)Cup օլիմպիադան: Հայաստանի թիմի բոլոր 4 մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։ Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը և Վահագն Գյոզալյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի […] ...
16:21 26.02.2025
Հանցավոր խումբը նախապատրաստել է առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերի և թանկարժեք իրերի կողոպուտՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչներ Լ.Մ.-ն, Ռ.Գ.-ն և Ս.Ք.-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում 2024 թվականի սեպտեմբերի ընթացքում նախապատրաստել են Գեղարքունիքի մարզում բնակվող ամուսիններին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77 մլն 446 հզր ՀՀ դրամից մինչև 116 մլն 169 […] ...