Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.51
  • RUBLE
    4.60
  • 413.07
WEATHER
+3.09 oC

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումներին

11:45 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Նրա տեղեկացմամբ  նախաձեռնությունը համալրվել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում առաջարկվող լրացմամբ:

Մասնավորապես, առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքի   247-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավաբանական անձանց՝ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքները չեն դադարում (ներառյալ դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման գործարքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանը զիջված պարտավորությունների)՝ անկախ վերոնշյալ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձանց գրանցման ճանաչման փաստից, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավառուի՝ սույն կետում նշված պարտավորությունից բխող ֆինանսական կորուստները որեւէ եղանակով ամբողջությամբ կամ մասնակի գրավառուի հետ համաձայնեցված կարգով եւ չափով վերականգնվել են (փոխհատուցվել են)»:

Նախագիծը նպատակ ունի ստեղծված իրավիճակում ֆինանսական կազմակերպություններին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը  հնարավորություն տալ իրացնել գրավի իրենց իրավունքը, ինչպես նաեւ  զերծ պահել ֆինանսական համակարգը հնարավոր բացասական հետեւանքների ազդեցությունից:

Առաջարկվող լրացումը հստակեցրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով. «Այն կանոնակարգումները, որոնք մենք նախատեսեցինք «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում, նպատակ են հետապնդում ապահովել  անհրաժեշտ գործունեության դաշտ Լեռնային Ղարաբաղի իրավաբանական ընկերություններին Հայաստանի Հանրապետությունում, եւ նպատակն այն է, որպեսզի վերջինները կարողանան բնականոն շարունակել իրենց գործունեությունը: Բայց այդ կանոնակարգումները որեւիցե եղանակով ուղղված չեն նրան, որ որեւէ ընկերություն խուսափի պատասխանատվությունից, որովհետեւ իրավախախտումից իրավունք չի կարող ծնվել: Եվ այն բոլոր պարագաներում, երբ ունենք իրավիճակ, երբ առկա է փաստացի պարտավորություն, այդ թվում՝ գրավով ապահովագրված, դրանք պետք է կատարվեն: Սա կարեւոր նախաձեռնություն է, եւ մենք պետք է ելնենք այն կանխավարկածից, որ սոսկ չգրանցվելը չի կարող հիմք հանդիսանալ պարտավորությունների  կատարումից չարամտորեն խուսափելու համար»:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 17:00-ի դրությամբ

17:18 26.02.2025

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 17:00-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների […] ...

Տեղի է ունեցել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

17:14 26.02.2025

Տեղի է ունեցել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Քննարկվել է վերանայվող Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային շրջանակը, ինչի շրջանակներում գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները: Ազգային անվտանգության ռազմավարության վերամշակման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել գերատեսչություններում ստեղծել […] ...

Լոռիում կասեցվել է տոֆուի արտադրության արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

17:11 26.02.2025

Լոռիում կասեցվել է տոֆուի արտադրության արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գայանե Բադալյան ԱՁ-ին պատկանող սոյայի մթերքի՝ տոֆուի արտադրությունում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ. Մարգահովիտ)։ Մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը, […] ...

Երրորդ Բունդեսլիգան ներկայանցող «Արմինիան» դուրս է եկել Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ

17:00 26.02.2025

Երրորդ Բունդեսլիգան ներկայանցող «Արմինիան» դուրս է եկել Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ

Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող Բիլեֆելդի «Արմինիան» սեփական դաշտում 2-1 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել Բրեմենի «Վերդերի» նկատմամբ։ «Արմինիան» 10 տարի անց դուրս է եկել գավաթի կիսաեզրափակիչ։ Ակումբը նախորդ անգամ մրցաշարի այդ փուլ հասել էր 2015 թվականին։ Կիսաեզրափակչում են նաև «Շտուտգարտն» ու Լևերկուզենի «Բայերը»։ Քառորդ եզրափակիչ վերջին դիմակայությունում կհանդիպեն «Լայպցիգը» և «Վոլֆսբուրգը»։ ...

Հինգշաբթի օրը Ստամբուլում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ կանցկացնեն

16:48 26.02.2025

Հինգշաբթի օրը Ստամբուլում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ կանցկացնեն

Հինգշաբթի օրը Ստամբուլում տեղի կունենան տեխնիկական մակարդակով բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին։ Փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի կունենա ռուս-ամերիկյան հանդիպումը դեսպանատների աշխատանքի կարգավորման հարցով, չորեքշաբթի ավելի վաղ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաղը Ստամբուլում տեխնիկական մակարդակով հանդիպում է լինելու ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև: Ինչպես մենք բազմիցս […] ...

Ալիևն ու Էրդողանը հույս են հայտնել, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ

16:43 26.02.2025

Ալիևն ու Էրդողանը հույս են հայտնել, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնել է Ալիևի մամուլի ծառայությանը։ Նա շնորհավորել է Էրդողանին ծննդյան օրվա առթիվ։ Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամության, եղբայրության և դաշնակցային հարաբերությունները՝ հիմնված «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, կշարունակեն հաջող զարգանալ, ինչպես նաև մտքեր են փոխանակել […] ...

BACK_TO_TOP