Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.51
  • RUBLE
    4.60
  • 413.07
WEATHER
+1.09 oC

Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա

11:30 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպական մի շարք երկրներ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ զինադադար ապահովելու համար, սակայն ԱՄՆ աջակցությունը կպահանջվի։ Այս մասին Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ղեկավար Էրիկ Լոմբարդը։

«Մենք տեխնիկական քննարկումներ ենք սկսել Ուկրաինայի հարցով: Ընդհանուր համաձայնություն կա, որ եվրոպացի զինվորներ պետք է ուղարկվեն Ուկրաինա՝ հրադադարը երաշխավորելու համար: Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են դրան, ԵՄ մյուս երկրները նույնպես կնպաստեն: Զինվորները կժամանեն հրադադարի հաստատումից հետո՝ ապահովելու համար»,-ասել է նա։

Նախարարը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է աջակցել հրադադարին, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հինգշաբթի օրը Ստամբուլում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ կանցկացնեն

16:48 26.02.2025

Հինգշաբթի օրը Ստամբուլում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ կանցկացնեն

Հինգշաբթի օրը Ստամբուլում տեղի կունենան տեխնիկական մակարդակով բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին։ Փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի կունենա ռուս-ամերիկյան հանդիպումը դեսպանատների աշխատանքի կարգավորման հարցով, չորեքշաբթի ավելի վաղ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաղը Ստամբուլում տեխնիկական մակարդակով հանդիպում է լինելու ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև: Ինչպես մենք բազմիցս […] ...

Ալիևն ու Էրդողանը հույս են հայտնել, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ

16:43 26.02.2025

Ալիևն ու Էրդողանը հույս են հայտնել, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնել է Ալիևի մամուլի ծառայությանը։ Նա շնորհավորել է Էրդողանին ծննդյան օրվա առթիվ։ Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամության, եղբայրության և դաշնակցային հարաբերությունները՝ հիմնված «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, կշարունակեն հաջող զարգանալ, ինչպես նաև մտքեր են փոխանակել […] ...

Նախագիծ. կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման կարգ

16:37 26.02.2025

Նախագիծ. կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման կարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը: Կարգի ընդունումը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող նոր կարգավորումներով կապահովվեն ազգային ֆիլմերի ստեղծման համար աջակցության ավելի գործուն և հստակ մեխանիզմներ, որոնք կնպաստեն ոլորտում […] ...

«Ռեալն» ու Ալեքսանդր-Առնոլդը համաձայնության են հասել

16:30 26.02.2025

«Ռեալն» ու Ալեքսանդր-Առնոլդը համաձայնության են հասել

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է Cadena SER-ը։ Աղբյուրի համաձայն` «Ռեալն» ու անգլիացի ֆուտբոլիստը բանավոր համաձայնության են հասել։ 26-ամյա ֆուտբոլիստը իսպանական թիմի կազմը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակում և կկնքի 4 տարվա պայմանագիր։ Ալեքսանդր-Առնոլդը մերժել է «Լիվերպուլի»` այս տարվա հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման բոլոր առաջարկները։ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում […] ...

Հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի InfO(1)Cup միջազգային օլիմպիադայում

16:24 26.02.2025

Հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի InfO(1)Cup միջազգային օլիմպիադայում

Ռումինիայի Պլոեշտի քաղաքում օրերս անցկացվել է դպրոցականների միջազգային 9-րդ InfO(1)Cup օլիմպիադան: Հայաստանի թիմի բոլոր 4 մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։ Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը և Վահագն Գյոզալյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի […] ...

Հանցավոր խումբը նախապատրաստել է առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերի և թանկարժեք իրերի կողոպուտ

16:21 26.02.2025

Հանցավոր խումբը նախապատրաստել է առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերի և թանկարժեք իրերի կողոպուտ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչներ Լ.Մ.-ն, Ռ.Գ.-ն և Ս.Ք.-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում 2024 թվականի սեպտեմբերի ընթացքում նախապատրաստել են Գեղարքունիքի մարզում բնակվող ամուսիններին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77 մլն 446 հզր ՀՀ դրամից մինչև 116 մլն 169 […] ...

BACK_TO_TOP