Ավարտվել է խմբի անդամների կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
+1.09 oC

Ավարտվել է խմբի անդամների կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

10:25 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործութունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ երեք անձի մասով։

Քննությամբ պարզվել է, որ Ս.Գ.-ն, Ե.Ս.-ն, Ա.Մ.-ն ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ:

Մասնավորապես՝ նշված անձինք նախնական համաձայնությամբ ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին համապատասխան վճարի դիմաց եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքներն այլ անձանց փոխանցելու պատրվակով 2024 թվականի ընթացքում հավաքագրել են մի շարք անձանց: Հավաքագրված անձինք ՍԳ–իԱԵ–իԱՀ–իԵՍ–ի և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց կազմակերպմամբ տարբեր խմբերով մեկնել են արտերկիր, որտեղ անցել են նախնական ստուգումներ, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքի միջոցով, որի ընթացքում փորձել են պարզել նշված անձանց անձնային հատկանիշներն ու հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:

Նախնական ստուգումից հետո հանցավոր խմբի անդամները նշված անձանց տեղակայել են ԱՍ ղեկավարմամբ գործող տարածքում և նրանց հետ անց են կացրել վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում մարտ վարելու պարապմունքներ, բացի այդ, վերջիններիս հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ այդ կերպ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ-ում իշխանությունը յուրացնելու այլ պայմաններ:

Հավաքագրված անձանց մի մասի կողմից այդ հայտարարություններին ընդդիմանալուց և ՀՀ-ում նախապատրաստվող զինված հեղաշրջմանը մասնակցելուց հրաժարվելուց հետո ՍԳն և ԱԵ առաջացած դժգոհությունները վերացնելու, հանցավոր դիտավորությունը մինչև վերջ հասցնելու և հավաքագրված անձանց պատրաստումը շարունակելու նպատակով փորձել են ձևականորեն հերքել հավաքները ՀՀ–ում իշխանությունը զավթելու նպատակով կազմակերպվելու փաստը, սակայն նշված անձինք հրաժարվել են մասնակցել հավաքներին ու վերադարձել են ՀՀ, իսկ հանցավոր խմբի անդամները հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հանցագործությունը բացահայտվելու պատճառով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է գործողությանը մասնակցելուց և վերադարձել է ՀՀ:

ՍԳԵՍ և ԱՄ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացումը նախապատրաստելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

ՍԳիԵՍի և ԱՄի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

14:41 26.02.2025

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած մի շարք նախագծեր: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը վերաբերում է հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող տրասպորտային միջոցների սեփականատերերին […] ...

Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հատման անկյունում լայնամասշտաբ նախագիծ է իրականացվում

14:37 26.02.2025

Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հատման անկյունում լայնամասշտաբ նախագիծ է իրականացվում

Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հատման անկյունում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հերթական լայնամասշտաբ նախագիծն է իրականացնում։ Աշտարակի խճուղում 4,5 հեկտար անխնամ տարածքը շուտով կանաչով կպատվի. ոռոգման ցանց է անցկացվում: ...

Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը

14:29 26.02.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 26-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Լիլյա Սիրականյանը։ Քննարկման ընթացքում նախարարին է ներկայացվել «Աշխատատեղերի ստեղծման աջակցության և սոցիալական ինտեգրման» ծրագիրը, Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված ոլորտային առաջնահերթությունները, փաստաթղթով սահմանված նպատակները։ Նախարարը նշել է իր նկատառումները […] ...

Ուժգին քամին շարունակվում է Մ-9 Հարժիս-Շինուհայր ճանապարհին

14:24 26.02.2025

Ուժգին քամին շարունակվում է Մ-9 Հարժիս-Շինուհայր ճանապարհին

Ուժգին քամին շարունակվում է Մ-9 Հարժիս-Շինուհայր ճանապարհին։ Ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Ֆաբրեսգասը 3-4 տարի հետո կարող է լինել Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկը. Ռանիերի

14:18 26.02.2025

Ֆաբրեսգասը 3-4 տարի հետո կարող է լինել Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկը. Ռանիերի

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին «Մոնցայի» դեմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին գովեստի խոսքեր է ասել Սեսկ Ֆաբրեգասի հասցեին: Ռանիերիի թիմը այս խաղում հաղթել էր 4-0 հաշվով։ «Ես արդեն մտածում եմ «Կոմոյի» դեմ հանդիպման մասին: «Կոմոն» այս մրցաշրջանում արդեն մեկ անգամ հաղթել է մեզ, հիմա էլ նրանք շատ լավ մարզավիճակում են: Կարծում եմ՝ Սեսկ Ֆաբրեգասը 3-4 […] ...

Ռուսաստանը չի քննարկել Ուկրաինա չինացի խաղաղապահների տեղակայման հարցը․ Պեսկով

14:12 26.02.2025

Ռուսաստանը չի քննարկել Ուկրաինա չինացի խաղաղապահների տեղակայման հարցը․ Պեսկով

Ռուսաստանը չի քննարկել չինացի խաղաղապահների հնարավոր ներգրավումը ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ», – ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը քննարկել է չինացի խաղաղապահներ ներգրավելու հարցը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում այս կամ այն ​​ձևով Ուկրաինայում […] ...

BACK_TO_TOP