Տրանսպորտային միջոցները դուրս են բերվել արգելափակումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
0.09 oC

Տրանսպորտային միջոցները դուրս են բերվել արգելափակումից

08:35 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 25-ին, ժամը 12:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Շինուհայրի ավտոճանապարհին եղանակային պայմաններից ելնելով իրականացվող շրջայցի ընթացքում Շինուհայրի խաչմերուկում նկատվել են արգելափակված ավտոմեքենաներ և խցանում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները համատեղ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել՝ 260, այլ եղանակով՝ 210 տրանսպորտային միջոց․ առկա է կայանած 175 բեռնատար մեքենա:

Փրկարարները 86 քաղաքացու տեղափոխել են առաջին օգնության կետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին

13:47 26.02.2025

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները փետրվարին հերթական անգամ տեսակցություն են ունեցել Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի հետ. վերջիններիս հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին նշեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն հերթական տեսակցությունն են ունեցել Բաքվում անազատության մեջ գտնվող բոլոր […] ...

Հայանիստում ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է. ԲԸՏՄ

13:43 26.02.2025

Հայանիստում ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հայանիստ բնակավայրում հայտնաբերել են ապօրինի խորքային հոր։ Պարզվել է, որ քաղաքացի Զ․Բ․-ի կողմից տարածքի պտղատու ծառերի ոռոգման և խմելու նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Իրավախախտը ենթարկվել է […] ...

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին

13:37 26.02.2025

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Վլադիմիր Վարդանյանը: Նախագիծը ներկայացրել է Սիսակ Գաբրիելյանը: Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է: Նախաձեռնության նպատակն է ապահովել պետության եւ հասարակության […] ...

Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույցի մասին

13:30 26.02.2025

Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույցի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հեռախոսազրույցը դեռ նախատեսված չէ, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է արագ կազմակերպվել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անհրաժեշտության դեպքում դա (զրույցը – խմբ.) միշտ կարող է տեղի ունենալ, երկխոսությունը վերսկսվել է: Բայց առայժմ նման ծրագրեր չկան, բայց այդ ծրագրերը կարող են արագ փոխվել […] ...

Սուդանում ավիաաղետի զոհերի թիվը հասել է 46-ի

13:23 26.02.2025

Սուդանում ավիաաղետի զոհերի թիվը հասել է 46-ի

Օմդուրման քաղաքի մոտակայքում Սուդանի ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի, հայտնում է Associated Press-ը ՝ հղում անելով Սուդանի պաշտոնյաներին։ Ավելի վաղ սուդանական Alrakoba թերթը, վկայակոչելով ռազմական աղբյուրը, հայտնել էր, որ Սուդանի Օմդուրմանում (արբանյակ քաղաք Խարտում ) ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի անդամները և ինքնաթիռում գտնվող մի քանի սպաներ: […] ...

Քննարկվել են Հայաստան-Կոստա Ռիկա երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրագործման հնարավորություններն ու հեռանկարները

13:14 26.02.2025

Քննարկվել են Հայաստան-Կոստա Ռիկա երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրագործման հնարավորություններն ու հեռանկարները

Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կոստա Ռիկայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության բազմակողմ հարցերով փոխնախարար Ալեխանդրո Սոլանո Օրտիզի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Կոստա Ռիկա երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրագործման հնարավորություններն ու հեռանկարները: Կարևորվել է երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը […] ...

BACK_TO_TOP