08:25 26.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
13:58 26.02.2025
Նա յուրաքանչյուր տարի ավելի լավն է դառնում․ Վենգերը՝ Սալահի մասին«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահի խաղի մասին: «Սալահի այն հատկանիշը, որն ինձ ամենաշատն է դուր գալիս այն է, որ նա յուրաքանչյուր տարի ավելի լավն է դառնում: Հիշում եմ՝ երբ իմ գլխավորած «Արսենալը» Սալահի դեմ էր խաղում, նա 6 գոլային պահ էր ստեղծում ու խփում միայն մեկ գոլ: Հիմա […] ...
13:53 26.02.2025
Իրանի արտգործնախարարն ասել է, որ Լավրովը ԱՄՆ-ից հաղորդագրություններ չի փոխանցելՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում չի փոխանցել և չի նախատեսել Վաշինգտոնից իրանական կողմին որևէ հաղորդագրություն փոխանցել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Լավրովը մեզ (Իրանին) մանրամասն զեկույց է ներկայացրել ԱՄՆ-ի հետ իր բանակցությունների մասին, սակայն չի փոխանցել և չի ծրագրում փոխանցել ԱՄՆ-ից որևէ հաղորդագրություն»,- նախարարի խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։ Նախօրեին […] ...
13:47 26.02.2025
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներինԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները փետրվարին հերթական անգամ տեսակցություն են ունեցել Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի հետ. վերջիններիս հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն հերթական տեսակցությունն են ունեցել Բաքվում անազատության մեջ գտնվող բոլոր […] ...
13:43 26.02.2025
Հայանիստում ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է. ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հայանիստ բնակավայրում հայտնաբերել են ապօրինի խորքային հոր։ Պարզվել է, որ քաղաքացի Զ․Բ․-ի կողմից տարածքի պտղատու ծառերի ոռոգման և խմելու նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Իրավախախտը ենթարկվել է […] ...
13:37 26.02.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերինԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Վլադիմիր Վարդանյանը: Նախագիծը ներկայացրել է Սիսակ Գաբրիելյանը: Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է: Նախաձեռնության նպատակն է ապահովել պետության եւ հասարակության […] ...
13:30 26.02.2025
Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույցի մասինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հեռախոսազրույցը դեռ նախատեսված չէ, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է արագ կազմակերպվել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անհրաժեշտության դեպքում դա (զրույցը – խմբ.) միշտ կարող է տեղի ունենալ, երկխոսությունը վերսկսվել է: Բայց առայժմ նման ծրագրեր չկան, բայց այդ ծրագրերը կարող են արագ փոխվել […] ...