09:50 26.02.2025
ԱՄՆ իշխանությունները կստիպեն անօրինական միգրանտներին գրանցվել հատուկ գրանցամատյանում, հակառակ դեպքում՝ նրանց կսպառնա տուգանք կամ ազատազրկում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը, որը ձեռք է բերել նախաձեռնության նախագիծը։
Համաձայն ԱՄՆ վարչակազմի պլանների՝ 14 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր անօրինական ներգաղթյալներից կպահանջվի ներկայացնել մատնահետքեր և տրամադրել իրենց տան հասցեները։ Եթե նրանք դա չանեն, նրանք կարող են տուգանվել մինչև 5000 դոլարով կամ ենթարկվել մինչև վեց ամսվա ազատազրկման։
Հրատարակությունը նշում է, որ նախկինում անձը կարող էր կալանավորվել և արտաքսվել ԱՄՆ-ում անօրինական գտնվելու համար, սակայն դա քրեական հանցագործություն չի համարվել։
Այս նախաձեռնությունն իրականացնելու համար Վաշինգտոնը ցանկանում է օգտվել «ներգաղթի մասին օրենքի անորոշ դրույթներից», գրում է The Wall Street Journal-ը։ Սպասվում է, որ ռեգիստրի ստեղծումից հետո անօրինական ներգաղթյալներին կտրվի 30 օր՝ իրենց մասին տեղեկություններ տրամադրելու համար։
14:41 26.02.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծերՏնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած մի շարք նախագծեր: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը վերաբերում է հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող տրասպորտային միջոցների սեփականատերերին […] ...
14:37 26.02.2025
Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հատման անկյունում լայնամասշտաբ նախագիծ է իրականացվումԴավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հատման անկյունում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հերթական լայնամասշտաբ նախագիծն է իրականացնում։ Աշտարակի խճուղում 4,5 հեկտար անխնամ տարածքը շուտով կանաչով կպատվի. ոռոգման ցանց է անցկացվում: ...
14:29 26.02.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանըՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 26-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Լիլյա Սիրականյանը։ Քննարկման ընթացքում նախարարին է ներկայացվել «Աշխատատեղերի ստեղծման աջակցության և սոցիալական ինտեգրման» ծրագիրը, Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված ոլորտային առաջնահերթությունները, փաստաթղթով սահմանված նպատակները։ Նախարարը նշել է իր նկատառումները […] ...
14:24 26.02.2025
Ուժգին քամին շարունակվում է Մ-9 Հարժիս-Շինուհայր ճանապարհինՈւժգին քամին շարունակվում է Մ-9 Հարժիս-Շինուհայր ճանապարհին։ Ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
14:18 26.02.2025
Ֆաբրեսգասը 3-4 տարի հետո կարող է լինել Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկը. Ռանիերի«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին «Մոնցայի» դեմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին գովեստի խոսքեր է ասել Սեսկ Ֆաբրեգասի հասցեին: Ռանիերիի թիմը այս խաղում հաղթել էր 4-0 հաշվով։ «Ես արդեն մտածում եմ «Կոմոյի» դեմ հանդիպման մասին: «Կոմոն» այս մրցաշրջանում արդեն մեկ անգամ հաղթել է մեզ, հիմա էլ նրանք շատ լավ մարզավիճակում են: Կարծում եմ՝ Սեսկ Ֆաբրեգասը 3-4 […] ...
14:12 26.02.2025
Ռուսաստանը չի քննարկել Ուկրաինա չինացի խաղաղապահների տեղակայման հարցը․ ՊեսկովՌուսաստանը չի քննարկել չինացի խաղաղապահների հնարավոր ներգրավումը ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ», – ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը քննարկել է չինացի խաղաղապահներ ներգրավելու հարցը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում այս կամ այն ձևով Ուկրաինայում […] ...