Al Jazeera. Գազայում հիպոթերմիայից մահացած նորածինների թիվը հասել է վեցի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
0.09 oC

Al Jazeera. Գազայում հիպոթերմիայից մահացած նորածինների թիվը հասել է վեցի

09:30 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գազայի հատվածում հիպոթերմիայից մահացած երեխաների թիվը հասել է 6-ի, եւս մեկ երեխա ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի իշխանություններին։

Հաղորդվում է, որ Գազայի հատվածում հազարավոր փախստականներ չեն կարողանում տաքացնել իրենց ապաստարանները, ինչը հանգեցնում է հիպոթերմային բազմաթիվ դեպքերի՝ հիմնականում փոքր երեխաների շրջանում:

Տարածաշրջանում ցածր ջերմաստիճանի պատճառով առնվազն ութ նորածիններ հոսպիտալացվել են հիպոթերմիայով։

Նրանցից վեցը մահացել են, ևս մեկը շարունակում է մնալ «Պացիենտների ընկերների հասարակության» (PFBS) հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Ըստ Al Jazeera-ի, պաղեստինյան անկլավի բժիշկները հայտնում են հիպոթերմային դեպքերի աճի մասին, քանի որ ընտանիքները «ուղղակի չունեն նորածիններին տաքացնելու հնարավորություն»:

Նման երեխաներն ընդունվում են հիվանդանոցներ, սակայն ավերված ենթակառուցվածքները և անվստահելի էլեկտրամատակարարումը դժվարացնում են բժիշկների պայքարը նրանց ապաքինման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնությամբ սահմանվում են փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը եւ դրա կիրառման հիմնական պայմանները

14:05 26.02.2025

Նախաձեռնությամբ սահմանվում են փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը եւ դրա կիրառման հիմնական պայմանները

Նախաձեռնությամբ առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը եւ դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում եւ մեր երկրում ձեւավորված գործարար կապերը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նշվել է, որ փոխարկելի պարտավորագիր (Convertible Note) պայմանագրերը հանդիսանում […] ...

Նա յուրաքանչյուր տարի ավելի լավն է դառնում․ Վենգերը՝ Սալահի մասին

13:58 26.02.2025

Նա յուրաքանչյուր տարի ավելի լավն է դառնում․ Վենգերը՝ Սալահի մասին

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահի խաղի մասին: «Սալահի այն հատկանիշը, որն ինձ ամենաշատն է դուր գալիս այն է, որ նա յուրաքանչյուր տարի ավելի լավն է դառնում: Հիշում եմ՝ երբ իմ գլխավորած «Արսենալը» Սալահի դեմ էր խաղում, նա 6 գոլային պահ էր ստեղծում ու խփում միայն մեկ գոլ: Հիմա […] ...

Իրանի արտգործնախարարն ասել է, որ Լավրովը ԱՄՆ-ից հաղորդագրություններ չի փոխանցել

13:53 26.02.2025

Իրանի արտգործնախարարն ասել է, որ Լավրովը ԱՄՆ-ից հաղորդագրություններ չի փոխանցել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում չի փոխանցել և չի նախատեսել Վաշինգտոնից իրանական կողմին որևէ հաղորդագրություն փոխանցել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Լավրովը մեզ (Իրանին) մանրամասն զեկույց է ներկայացրել ԱՄՆ-ի հետ իր բանակցությունների մասին, սակայն չի փոխանցել և չի ծրագրում փոխանցել ԱՄՆ-ից որևէ հաղորդագրություն»,- նախարարի խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։ Նախօրեին […] ...

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին

13:47 26.02.2025

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները փետրվարին հերթական անգամ տեսակցություն են ունեցել Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի հետ. վերջիններիս հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին նշեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն հերթական տեսակցությունն են ունեցել Բաքվում անազատության մեջ գտնվող բոլոր […] ...

Հայանիստում ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է. ԲԸՏՄ

13:43 26.02.2025

Հայանիստում ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հայանիստ բնակավայրում հայտնաբերել են ապօրինի խորքային հոր։ Պարզվել է, որ քաղաքացի Զ․Բ․-ի կողմից տարածքի պտղատու ծառերի ոռոգման և խմելու նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Իրավախախտը ենթարկվել է […] ...

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին

13:37 26.02.2025

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Վլադիմիր Վարդանյանը: Նախագիծը ներկայացրել է Սիսակ Գաբրիելյանը: Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է: Նախաձեռնության նպատակն է ապահովել պետության եւ հասարակության […] ...

BACK_TO_TOP