Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, բայց մյուս առաջարկներինը՝ ոչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--4.91 oC

Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, բայց մյուս առաջարկներինը՝ ոչ

21:03 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը Այս մասին «Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», – նշեց նա:

Դեռ կեսօրին փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ Բաքվից պատասխան դեռ չեն ստացել: Հովհաննիսյանը հիշեցրել էր, որ Երևանը Բաքվին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ հերթական առաջարկները՝ իր տեսակետները ներկայացնելով ընդամենը երկու չհամաձայնեցված հոդվածների շուրջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աբխազիայում հայերի հասցեին հնչած սպանության սպառնալիքներից հետո լարվածությունը նվազել է

23:55 25.02.2025

Աբխազիայում հայերի հասցեին հնչած սպանության սպառնալիքներից հետո լարվածությունը նվազել է

Աբխազիայում, ուր նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո սպանության սպառնալիքներ էին հնչում տեղի հայերի հասցեին, իրավիճակը կայունացել է: Իրավապահների ու քաղաքական իշխանությունների գործողությունների շնորհիվ աբխազահայերն իրենց ավելի վստահ են զգում, թեև հայկական գյուղերում շարունակում են հերթապահել ոստիկանության ուժեղացված ստրաբաժանումները: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց իջեցնել լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ ընտրությունների առաջին փուլում առաջին […] ...

Իսակովի պողոտայում «ԳԱԶել»-ներ են բախվել․ կան վիրավորներ

23:43 25.02.2025

Իսակովի պողոտայում «ԳԱԶել»-ներ են բախվել․ կան վիրավորներ

Փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 75 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի թիվ 1 համալսարանական» հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

23:30 25.02.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։ Հետո ավելի զգալի։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ ...

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են

23:15 25.02.2025

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են։ Արաբկիրում և Դավթաշենում իրականացվում են աղով և ավազով ձնամաքրիչ աշխատանքներ, որոնք ընդգրկում են բակային տարածքները, շենքերի մուտքերը և մայթերը։ Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տարածած տեսանյութում: ...

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական խնդիրների պատճառով կգնա աշխատատեղերի հարկադրված կրճատման

23:03 25.02.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական խնդիրների պատճառով կգնա աշխատատեղերի հարկադրված կրճատման

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական խնդիրների պատճառով կգնա աշխատատեղերի հարկադրված կրճատման, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է վերափոխել իր կորպորատիվ կառուցվածքը՝ որպես ակումբի ֆինանսական հզորության և գործառնական արդյունավետության բարելավման լրացուցիչ միջոցառումների մաս: Այս միջոցառումների շրջանակներում 150-200 աշխատատեղ կարող է կրճատվել աշխատակիցների հետ խորհրդակցելուց հետո: Մենք պարտավոր ենք «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձնել լավագույն դիրքերին: Մենք […] ...

Մարվել է տան տանիքում բռնկված հրդեհը

22:55 25.02.2025

Մարվել է տան տանիքում բռնկված հրդեհը

Փետրվարի 25-ին, ժամը 21:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անաստաս Միկոյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ […] ...

BACK_TO_TOP