19:22 25.02.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սպիտակ տանը հանդիպման ժամանակ ընդհատել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Սրա վրա ուշադրություն է հրավիրել CNN հեռուստաընկերությունը։
Սպիտակ տան մամուլի ասուլիսում Մակրոնը «քաղաքավարի կերպով ընդհատեց նախագահ Թրամփի այն պնդումը, թե Եվրոպան փող է տալիս Ուկրաինային»։ Ֆրանսիայի նախագահը բացատրել է, թե ինչպես է ԵՄ-ն տրամադրում այս գումարը։
Նախագահների հանդիպումը Վաշինգտոնում կայացել է փետրվարի 24-ին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր բրիտանական The Guardian թերթը, Ֆրանսիայի նախագահը հեռացել է Վաշինգտոնից՝ չխոստանալով ԱՄՆ-ի աջակցությունը կամ չփոխելով ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ։
22:07 25.02.2025
ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները. Փաշինյան»,- գրել է նա։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ վարչության նիստից։ «Վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:48 25.02.2025
Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ և ենթակա ծառայությունների բարեփոխումներն ու արձանագրված արդյունքներըՓետրվարի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին։ Ողջունելով ներկաներին՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ-ի հետ համագործակցության հարթակը, որը հնարավորություն է տալիս կիսվելու փորձառությամբ, նաև նախանշելու երկկողմ ձևաչափով ընկալելի հետագա քայլերը։ Անդրադառնալով Ներքին գործերի նախարարության ձևավորմանը՝ նախարարը նշել է, որ նպատակը ՆԳ նախարարության մանդատի շրջանակում […] ...
21:27 25.02.2025
Հրդեհ՝ Երևանում․ տուժшծներ չկանՓետրվարի 25-ին, արտակարգ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 14-րդ փողոցի 2 փակուղու տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Հրշեջների […] ...
21:18 25.02.2025
«Կասկադն» ավարտուն տեսք կունենաԵրևանի սրտում՝ Կասկադում սկսվում է նոր դարաշրջան։ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ այս նշանավոր վայրը կամբողջանա՝ ստանալով իր ավարտուն ու ամբողջական տեսքը։ Կասկադի անավարտ հատվածը վերջապես կկապվի Հաղթանակի 50-ամյակի հուշարձանին՝ վերականգնելով քաղաքի պատմամշակութային դիմագիծը։ Ծրագիրն իրականացվելու է աշխարհահռչակ ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա։ 1000-տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, արվեստանոցներ, հանգստի […] ...
21:11 25.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...