19:11 25.02.2025
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը Սահմանադրական դատարանում իմփիչմենթի գործով վարույթի ժամանակ, որը խորհրդարանը հայտարարեց իրեն 2024 թվականի դեկտեմբերին, ներողություն է խնդրել իր համաքաղաքացիներից ռազմական դրության ներդրման հետ կապված անհարմարությունների համար։ Այս մասին նա հայտարարել է իր վերջին խոսքում։
Երեքշաբթի օրը Սահմանադրական դատարանում տեղի ունեցան բանավեճերով վերջին լսումները՝ 11-րդն անընդմեջ։ Վճիռը սպասվում է մարտի կեսերին։
«Ես լցված եմ երախտագիտության զգացումով, բայց նաև վիրավորված և տխուր եմ, որ չեմ կարող աշխատել, թեև ժողովուրդն է ինձ վստահել այդ գործը։ Ուզում եմ իմ համաքաղաքացիներին ասել, որ ես ներողություն եմ խնդրում և շնորհակալ եմ նրանցից»,- ասել է նախագահը իր ելույթում, որը տարածել են նրա փաստաբանները։
Յուն Սեոկ Յոլի լիազորությունները կասեցվել են խորհրդարանում իմփիչմենթի արդյունքում՝ մինչև դատարանի որոշումը։
22:34 25.02.2025
ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ տուժածներ չկան22:23 25.02.2025
Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվողը հանդես կգա «Ուրարտուում»Երևանի «Ուրարտուն» վարձավճարով ձեռք է բերել ռուս հարձակվող Վլադիսլավ Յակովլևին։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Յակովլևը խաղացել է նաև մերձմոսկովյան «Խիմկիում» ու «Նիժնի Նովգորոդում»: ...
22:17 25.02.2025
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերիԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 1: Ո՞րն է բարեփոխման նպատակը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:07 25.02.2025
ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները. Փաշինյան»,- գրել է նա։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ վարչության նիստից։ «Վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:48 25.02.2025
Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ և ենթակա ծառայությունների բարեփոխումներն ու արձանագրված արդյունքներըՓետրվարի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին։ Ողջունելով ներկաներին՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ-ի հետ համագործակցության հարթակը, որը հնարավորություն է տալիս կիսվելու փորձառությամբ, նաև նախանշելու երկկողմ ձևաչափով ընկալելի հետագա քայլերը։ Անդրադառնալով Ներքին գործերի նախարարության ձևավորմանը՝ նախարարը նշել է, որ նպատակը ՆԳ նախարարության մանդատի շրջանակում […] ...
21:38 25.02.2025
Փետրվարի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Շիրակի մարզի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Շիրակի մարզ՝ 11:00-17:00 Արթիկի տարածաշրջան՝ Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ և Հովտաշեն գյուղեր։ Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա […] ...