17:47 25.02.2025
ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները «ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության» Սանկտ-Պետերբուրգի համալսարանում մասնակցել են Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։
Վերապատրաստման դասընթացները բաղկացած են եղել ոչ միայն դասախոսություններից, այլև գործնական պարապմունքներից, որոնց ընթացքում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանները հնարավորություն են ունեցել իրականացնել հատուկ նշանակության հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ, մշակել թեստավորման տարբեր մեթոդներ՝ ուղղված անձնային և մասնագիտական որակների դուրսբերմանը:
Վերապատրաստման ավարտին հոգեբաններին շնորհվել են վկայականներ։
Հետագայում ևս լինելու են այլ թեմաներին վերաբերող դասընթացներ՝ նախատեսված հենց հոգեբանների համար:
20:07 25.02.2025
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումՓետրվարի 25-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Ապարանի , Արագածի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մ-2-Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է։ Ալագյազ-Գեղադիր և Սևանի […] ...
19:50 25.02.2025
Կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակըՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի Լիգայի C3 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը երկու անպատասխան գնդակ է ուղարկել Ղազախստանի ընտրանու դարպասը (2:0): Մեր հավաքականի կազմում աչքի են ընկել Սվետլանա Ղարագյոզյանը և Օքսաննա Պիզլովան՝ համապատասխանաբար 15-րդ և 57-րդ րոպեներին։ Երկու տուրերից հետո Հայաստանի ազգային հավաքականը 6 միավորով գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը։ ...
19:45 25.02.2025
Հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում։ «ՀՀ Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիք Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Արագածոտն դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք: Քամու ուժգնացումը ժամանակ առ ժամանակ կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամեր: Հորդորում ենք այդ մարզերի […] ...
19:35 25.02.2025
Զելենսկին ծրագրում է այցելել Բրյուսել. BelgaՎլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Բրյուսել, հայտնում է բելգիական Belga գործակալությունը։ «Երեքշաբթի օրը Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Զելենսկին նրան հրավիրել է Կիև և հայտարարել հաջորդ շաբաթ Բրյուսել այցելելու մտադրության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան մարտի 6-ին Բրյուսելում անցկացնում է ԵՄ երկրների […] ...
19:27 25.02.2025
Խաչանովը նահանջել է երեք տեղովՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված աղյուսակում նահանջել է երեք տեղով և 1960 միավորով 24-րդն է: Տղամարդկանց աղյուսակի լավագույն տասնյակում մեկ փոփոխություն է եղել. Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան) շրջանցել է Թոմի Փոլին (ԱՄՆ) և բարձրացել է 9-րդ տեղ։ Առաջատարը 11330 միավորով շարունակում է մնալ իտալացի Յանիկ Սիները։ ...