23:55 25.02.2025
Աբխազիայում, ուր նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո սպանության սպառնալիքներ էին հնչում տեղի հայերի հասցեին, իրավիճակը կայունացել է: Իրավապահների ու քաղաքական իշխանությունների գործողությունների շնորհիվ աբխազահայերն իրենց ավելի վստահ են զգում, թեև հայկական գյուղերում շարունակում են հերթապահել ոստիկանության ուժեղացված ստրաբաժանումները:
Ինչի՞ շնորհիվ հաջողվեց իջեցնել լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Հիշեցնեմ՝ ընտրությունների առաջին փուլում առաջին տեղ դուրս եկավ պրոռուսական թեկնածու Բադրա Գումբան՝ առաջին հերթին հայազգի ընտրողների աջակցության շնորհիվ, քանի որ կոմպակտ հայկական բնակչություն ունեցող շրջաններում շատ ավելի շատ ձայն է հավաքել, քան նրա մրցակից Ադգուր Արձիմբան և վերջինիս թիմակիցներից ոմանք, հայտարարում էին, որ հայերը չէ որ պետք է որոշեն Աբխազիայի ճակատագիրը և նախագահ ընտրեն:
Բանը հասավ նրան, որ հայերի հասցեին սկսեցին հնչել սպառնալիքներ՝ սպանելու, վառելու և այլն:
Ստեղծված իրավիճակում հայ համայնքի ղեկավար Ալիկ Մինոսյանը ստիպված էր դիմել իրավապահներին և քաղաքական իշխանություններին՝ պահանջելով ապահովել հայերի անվտանգությունը և պարզել սադրիչներին ու պատասխանատվության կանչել նրանց:
Այն բանից հետո, երբ նախագահի պաշտոնակատարի հանձնարարությամբ հայկական գյուղեր զինված ոստիկանների հատուկ ջոկատներ բերեցին, որոշ չափով լարվածությունը նվազեց, բայց ավելի շատ այն նվազեց այն բանից հետո, երբ նախագահի պաշտոնակատարի եղբորորդի Էնվեր Գամբան, որը և հենց հանդես է գալիս հայերի հասցեին մեղադրանքներով ու սպառնալիքներով, անձամբ այցելեց հայ համայնքի նախկին նախագահ Խաչիկ Մինասյանին և ներողություն խնդրեց:
Դրանից հետո արդեն հայ համայնքի գործող ղեկավար Ալիկ Մինոսյանը նոր հայտարարություն տարածեց՝ նշելով, որ իր գործընկերոջից ներողություն խնդրելը կարող է ընկալել որպես հաշտություն և հայտարարեց, քանի որ իշխանությունները ջանքեր են գործադրում հայերի անվտանգությունն ապահովելու համար, իսկ հայերի հասցեին սպառնալիք հնչեցրած մարդկանցից մի քանիսը ներողություն են խնդրել, հայ համայնքը հետ է կանչում իր բողոքը և չի պնդում այդ մեղավորներին պատժելու հարցում»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ռուսաստանի իրավապահներն է՞լ էին սկսել զբաղվել հայերի հասցեին հնչող սպառնալիքներով: Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի իրավապահների ահա այսպիսի հետևողականությունը հայերի իրավունքները պաշտպանելու հարցում:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:56 26.02.2025
Հանս-Դիտեր Ֆլիկը` Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ00:42 26.02.2025
Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին00:16 26.02.2025
Լարսը փակ է00:13 26.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ00:04 26.02.2025
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը՝ ըստ BBC-ի00:56 26.02.2025
Հանս-Դիտեր Ֆլիկը` Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ«Բարսելոնան» գլխավորող Հանս-Դիտեր Ֆլիկը ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Գերմանացու թիմը փետրվարին անցկացրած բոլոր չորս խաղերում հաղթել է և 54 միավորով բարձրացել առաջին տեղ: Ֆլիկը Լա լիգայում իր նորամուտի մրցաշրջանում երրորդ անգամ է ստանում ամսվա լավագույն մարզչի մրցանակը: ...
00:51 26.02.2025
Զելենսկին պատրաստվում է ուրբաթ օրը մեկնել ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփին. ReutersՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է փետրվարի 28-ին մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրի տվյալներով՝ Զելենսկին և Թրամփը կքննարկեն օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, որի պայմանները համաձայնեցվել են պաշտոնյաների կողմից։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել լուրերը: ...
00:42 26.02.2025
Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասինՀռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն։ Այս մասին նշվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն, սուր շնչառական նոպաների կրկնություն չի եղել»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Պոնտիֆիկոսը համակարգչային տոմոգրաֆիա է անցել երկկողմանի թոքաբորբի ռադիոլոգիական մոնիտորինգի համար: «Կանխատեսումը մնում է զգուշավոր զուսպ», – […] ...
00:29 26.02.2025
Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում ընդունել է մի խումբ աշակերտներիԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է, որ քաղաքապետարանում ջերմ ու հետաքրքիր հանդիպում է ունեցել Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի աշակերտների հետ։ «Աշակերտների հետ զրուցեցինք Երևանի մասին, ներկայացրի էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգը, որը մեզ հնարավորություն է տալիս քաղաքը դարձնել ավելի կառավարելի ու ժամանակակից։ Խոսեցինք նաև «Ակտիվ […] ...
00:16 26.02.2025
Լարսը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:13 26.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից […] ...