Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով․ Մերիդա WTA-500 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--3.91 oC

Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով․ Մերիդա WTA-500

17:24 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխարհի 45-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացվող WTA-500 շարքի մրցաշարում։

Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում 4:6, 6:3, 6:3 հաշվով պարտության է մատնել աշխարհի 31-րդ ռակետ, լեհ Մագդալենա Ֆրենխին։

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 66-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզես Մանեյրոն։

Merida Open-ի մրցանակային հիմնադրամը 1 064 միլիոն դոլար է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ

19:45 25.02.2025

Հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում։ «ՀՀ Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիք Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Արագածոտն դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք: Քամու ուժգնացումը ժամանակ առ ժամանակ կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամեր: Հորդորում ենք այդ մարզերի […] ...

Զելենսկին ծրագրում է այցելել Բրյուսել. Belga

19:35 25.02.2025

Զելենսկին ծրագրում է այցելել Բրյուսել. Belga

Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Բրյուսել, հայտնում է բելգիական Belga գործակալությունը։ «Երեքշաբթի օրը Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Զելենսկին նրան հրավիրել է Կիև և հայտարարել հաջորդ շաբաթ Բրյուսել այցելելու մտադրության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան մարտի 6-ին Բրյուսելում անցկացնում է ԵՄ երկրների […] ...

Խաչանովը նահանջել է երեք տեղով

19:27 25.02.2025

Խաչանովը նահանջել է երեք տեղով

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված աղյուսակում նահանջել է երեք տեղով և 1960 միավորով 24-րդն է: Տղամարդկանց աղյուսակի լավագույն տասնյակում մեկ փոփոխություն է եղել. Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան) շրջանցել է Թոմի Փոլին (ԱՄՆ) և բարձրացել է 9-րդ տեղ։ Առաջատարը 11330 միավորով շարունակում է մնալ իտալացի Յանիկ Սիները։ ...

CNN. Մակրոնն ընդհատել է Թրամփին Սպիտակ տանը հարցուպատասխանի ժամանակ

19:22 25.02.2025

CNN. Մակրոնն ընդհատել է Թրամփին Սպիտակ տանը հարցուպատասխանի ժամանակ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սպիտակ տանը հանդիպման ժամանակ ընդհատել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Սրա վրա ուշադրություն է հրավիրել CNN հեռուստաընկերությունը։ Սպիտակ տան մամուլի ասուլիսում Մակրոնը «քաղաքավարի կերպով ընդհատեց նախագահ Թրամփի այն պնդումը, թե Եվրոպան փող է տալիս Ուկրաինային»։ Ֆրանսիայի նախագահը բացատրել է, թե ինչպես է ԵՄ-ն տրամադրում այս գումարը։ Նախագահների […] ...

Յուն Սեոկ Յոլը քաղաքացիներից ներողություն է խնդրել ռազմական դրություն մտցնելու համար

19:11 25.02.2025

Յուն Սեոկ Յոլը քաղաքացիներից ներողություն է խնդրել ռազմական դրություն մտցնելու համար

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը Սահմանադրական դատարանում իմփիչմենթի գործով վարույթի ժամանակ, որը խորհրդարանը հայտարարեց իրեն 2024 թվականի դեկտեմբերին, ներողություն է խնդրել իր համաքաղաքացիներից ռազմական դրության ներդրման հետ կապված անհարմարությունների համար։ Այս մասին նա հայտարարել է իր վերջին խոսքում։ Երեքշաբթի օրը Սահմանադրական դատարանում տեղի ունեցան բանավեճերով վերջին լսումները՝ 11-րդն անընդմեջ։ Վճիռը սպասվում է մարտի կեսերին։ […] ...

Մասկը կոչ է արել Ուկրաինայում ընտրություններ անցկացնել

19:01 25.02.2025

Մասկը կոչ է արել Ուկրաինայում ընտրություններ անցկացնել

Կառավարության արդյունավետության ամերիկյան դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը կոչ է արել Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել այն բանից հետո, երբ Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է Վլադիմիր Զելենսկիի օգտին։ «Ընտրություններ անցկացրեք», -մեկնաբանել է Մասկը «X» սոցիալական ցանցում Գերագույն Ռադայի կողմից Զելենսկիի լիազորությունները ընդլայնող բանաձեւի ընդունման մասին հաղորդագրությունից հետո։ Ավելի վաղ Գերագույն Ռադան եվրահանձնակատարների և եվրոպական երկրների ներկայացուցիչների […] ...

BACK_TO_TOP