Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսլանդիայի ԱԳ նախարարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--3.91 oC

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսլանդիայի ԱԳ նախարարի հետ

17:08 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնման, տարբեր ձևաչափերով և հարթակներում Հայաստանի և Իսլանդիայի միջև փոխգործակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել առաջիկա հնարավոր այցելություններին։

Նախարար Միրզոյանն ընդգծել է.

«Նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցության խորացման ակտիվ դինամիկան վկայում է մեր կողմից այս ձևաչափով փոխգործակցությանը տրվող կարևորության մասին, և մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները՝ թե՛ երկկողմ ոլորտային համագործակցության, թե՛ տարածաշրջանային փոխգործակցության համատեքստում»։

Արարատ Միրզոյանը Իսլանդայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող ջանքերը՝ կարևորելով Իսլանդիայի՝ որպես ԵՄ-ի մերձավոր գործընկերոջ հետ փորձի փոխանակումն ու կոնկրետ ուղղություններով կարողությունների ամրապնդումը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հարգման և միավորող արժեքային համակարգի հիման վրա փոխգործակցության կարևորությունը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

20:07 25.02.2025

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փետրվարի 25-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Ապարանի , Արագածի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մ-2-Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է։ Ալագյազ-Գեղադիր և Սևանի […] ...

SHANTNEWS

20:00 25.02.2025

SHANTNEWS

Կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակը

19:50 25.02.2025

Կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակը

ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի Լիգայի C3 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը երկու անպատասխան գնդակ է ուղարկել Ղազախստանի ընտրանու դարպասը (2:0): Մեր հավաքականի կազմում աչքի են ընկել Սվետլանա Ղարագյոզյանը և Օքսաննա Պիզլովան՝ համապատասխանաբար 15-րդ և 57-րդ րոպեներին։ Երկու տուրերից հետո Հայաստանի ազգային հավաքականը 6 միավորով գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը։ ...

Հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ

19:45 25.02.2025

Հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում։ «ՀՀ Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիք Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Արագածոտն դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք: Քամու ուժգնացումը ժամանակ առ ժամանակ կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամեր: Հորդորում ենք այդ մարզերի […] ...

Զելենսկին ծրագրում է այցելել Բրյուսել. Belga

19:35 25.02.2025

Զելենսկին ծրագրում է այցելել Բրյուսել. Belga

Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Բրյուսել, հայտնում է բելգիական Belga գործակալությունը։ «Երեքշաբթի օրը Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Զելենսկին նրան հրավիրել է Կիև և հայտարարել հաջորդ շաբաթ Բրյուսել այցելելու մտադրության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան մարտի 6-ին Բրյուսելում անցկացնում է ԵՄ երկրների […] ...

Խաչանովը նահանջել է երեք տեղով

19:27 25.02.2025

Խաչանովը նահանջել է երեք տեղով

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված աղյուսակում նահանջել է երեք տեղով և 1960 միավորով 24-րդն է: Տղամարդկանց աղյուսակի լավագույն տասնյակում մեկ փոփոխություն է եղել. Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան) շրջանցել է Թոմի Փոլին (ԱՄՆ) և բարձրացել է 9-րդ տեղ։ Առաջատարը 11330 միավորով շարունակում է մնալ իտալացի Յանիկ Սիները։ ...

BACK_TO_TOP