«Ինտերը» փոխարինող է փնտրում Հենրիխ Մխիթարյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--4.91 oC

«Ինտերը» փոխարինող է փնտրում Հենրիխ Մխիթարյանին

20:50 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ծառայություններով, տեղեկացնում է InterLive-ը:

«Ինտերը» դիտարկում է անգլիացի կիսապաշտպանին վարձակալական հիմունքով թիմ հրավիրելու տարբերակը: «Ինտերը» նաև ցանկանոմ է Մաունթի պայմանագրում ներառել կետ, որի համաձայն իրավունք կունենա ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը:

Միլանյան ակումբում կարծում են, որ Մաունթը կարող է դառնալ Հենրիխ Մխիթարյանի երկարաժամկետ փոխարինողը:

26-ամյա Մեյսոն Մաունթը վնասվածքի պատճառով բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 15 հանդիպումները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընթացիկ մրցաշրջանից հետո Մխիթարյանը կարող է հեռանալ «Ինտերից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը փակ է

00:16 26.02.2025

Լարսը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:13 26.02.2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից […] ...

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը՝ ըստ BBC-ի

00:04 26.02.2025

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը՝ ըստ BBC-ի

BBC-ի պաշտոնական էջում հարցում է անցկացվել, որով մարդկանց խնդրել են քվեարկել այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի օգտին։ Քվեարկության արդյունքում հաղթել է ​​«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը: Նա ստացել է ընտրողների ձայների 83 տոկոսը։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» աստղ Կիլիան Մբապեն՝ ընդամենը 9 տոկոսով, երրորդը՝ Վինիսիուս Ժունիորը 4 տոկոսով, ապա Լամին Յամալը՝ 2 տոկոսով։ Մյուս […] ...

Աբխազիայում հայերի հասցեին հնչած սպանության սպառնալիքներից հետո լարվածությունը նվազել է

23:55 25.02.2025

Աբխազիայում հայերի հասցեին հնչած սպանության սպառնալիքներից հետո լարվածությունը նվազել է

Աբխազիայում, ուր նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո սպանության սպառնալիքներ էին հնչում տեղի հայերի հասցեին, իրավիճակը կայունացել է: Իրավապահների ու քաղաքական իշխանությունների գործողությունների շնորհիվ աբխազահայերն իրենց ավելի վստահ են զգում, թեև հայկական գյուղերում շարունակում են հերթապահել ոստիկանության ուժեղացված ստրաբաժանումները: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց իջեցնել լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ ընտրությունների առաջին փուլում առաջին […] ...

Իսակովի պողոտայում «ԳԱԶել»-ներ են բախվել․ կան վիրավորներ

23:43 25.02.2025

Իսակովի պողոտայում «ԳԱԶել»-ներ են բախվել․ կան վիրավորներ

Փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 75 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի թիվ 1 համալսարանական» հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

23:30 25.02.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։ Հետո ավելի զգալի։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ ...

BACK_TO_TOP