16:57 25.02.2025
Մեքսիկացի մրցավար Մարկո Անտոնիո Օրտիս Նավան Լիոնել Մեսսիից ինքնագիր խնդրելու համար 6 ամիս չի կարողանա սպասարկել ԿՈՆԿԱԿԱՖ-ի մրցաշարերի խաղեր։ Սակայն նա նա կարող է խաղեր սպասարկել Մեքսիկայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է ESPN-ը:
Նավան ամերիկյան «Ինտեր Մայամիի» լեգենդար հարձակվողից ինքնագիր է խնդրել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի` «Կանզաս Սիթիի» դեմ խաղից հետո (1-0):
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Կարգապահական կոմիտեն նշել է, որ մրցավարի պահվածքը խախտում է իրենց կանոնակարգը: Մրցավարը ներողություն է խնդրել իր արարքի համար:
20:35 25.02.2025
Աննա Վարդապետյանը Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրելՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, այսօր Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով: «Կուրսանտների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված Վարպետաց դասի շրջանակներում հանրապետության […] ...
20:30 25.02.2025
Լենա Նանուշյանն ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդհարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանըԱռողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդհարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Առողջապահության նախարարությունը, ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ, մեկնարկել է կարևոր առաքելություն` միտված առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման աշխատանքներին, մարզերում կադրերով համալրման, նպատակային ուսուցման, բժիշկների հավաստագրման, մասնագիտական ներուժի վերապատրաստման և լիցենզավորման գործընթացին: Երկուստեք կարևորվել է այս նախաձեռնությունը, որը նպաստելու […] ...
20:22 25.02.2025
Կարեն Խաչանովը մեկնարկել է վստահ հաղթանակով․ Դուբայի ATP-500Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի ATP-500 շարքի մրցաշարում։ Աշխարհի 24-րդ ռակետն առաջին փուլում 6-1, 6-3 հաշվով առավելության է հասել Դանիել Էվանսի (Մեծ Բրիտանիա, 178-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Հատկանշական է, որ Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ է հաղթել Էվանսին: Նախորդ 5 խաղերում հաջողությունն ուղեկցել էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին: Խաչանովը 1/8 եզրափակչում […] ...
20:17 25.02.2025
Ուկրաինայում օրինականացվել է Ուկրաինայի զինված ուժերը այլ նահանգներ ուղարկելու նախագահի իրավունքըԳերագույն Ռադան օրենք է ընդունել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ռազմական դրության ժամանակաշրջանում այլ նահանգներ ուղարկելու նախագահի իրավունքի մասին, որն էլ ընդունվել է Վլադիմիր Զելենսկիի կողմից։ «Ռազմական դրության ժամանակաշրջանում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներ այլ նահանգներ ուղարկելու հետ կապված որոշ հարցերի կարգավորման մասին օրենքը ընդունվել է՝ 267 ձայնով»,-գրել է Ուկրաինայի խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը Telegram-ի իր ալիքում։ […] ...
20:07 25.02.2025
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումՓետրվարի 25-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Ապարանի , Արագածի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մ-2-Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է։ Ալագյազ-Գեղադիր և Սևանի […] ...