09:00 26.02.2025
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ մադրիդյան ակումբի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Լուկան պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է: Մոդրիչը նվեր է ֆուտբոլի համար: Այն ամենը, ինչ նա անում է, հիասքանչ է: «Ռեալը» բախտավոր է նրա նման լեգենդ ունենալու համար»,- ասել է իտալացի մասնագետը:
39-ամյա Մոդրիչը 2012 թվականից է հանդես գալիս «Ռեալում»: Կողմերի պայմանագրի ժամկետը կսպառվի մրցաշրջանի ավարտին:
13:37 26.02.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերինԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Վլադիմիր Վարդանյանը: Նախագիծը ներկայացրել է Սիսակ Գաբրիելյանը: Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է: Նախաձեռնության նպատակն է ապահովել պետության եւ հասարակության […] ...
13:30 26.02.2025
Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույցի մասինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հեռախոսազրույցը դեռ նախատեսված չէ, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է արագ կազմակերպվել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անհրաժեշտության դեպքում դա (զրույցը – խմբ.) միշտ կարող է տեղի ունենալ, երկխոսությունը վերսկսվել է: Բայց առայժմ նման ծրագրեր չկան, բայց այդ ծրագրերը կարող են արագ փոխվել […] ...
13:23 26.02.2025
Սուդանում ավիաաղետի զոհերի թիվը հասել է 46-իՕմդուրման քաղաքի մոտակայքում Սուդանի ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի, հայտնում է Associated Press-ը ՝ հղում անելով Սուդանի պաշտոնյաներին։ Ավելի վաղ սուդանական Alrakoba թերթը, վկայակոչելով ռազմական աղբյուրը, հայտնել էր, որ Սուդանի Օմդուրմանում (արբանյակ քաղաք Խարտում ) ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի անդամները և ինքնաթիռում գտնվող մի քանի սպաներ: […] ...
13:14 26.02.2025
Քննարկվել են Հայաստան-Կոստա Ռիկա երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրագործման հնարավորություններն ու հեռանկարներըՓետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կոստա Ռիկայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության բազմակողմ հարցերով փոխնախարար Ալեխանդրո Սոլանո Օրտիզի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Կոստա Ռիկա երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրագործման հնարավորություններն ու հեռանկարները: Կարևորվել է երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը […] ...
13:08 26.02.2025
Հունվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 66 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 64.750 մլն դրամՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք […] ...
13:03 26.02.2025
Անդորրայի խորհրդարանի կողմից անցկացվող «Մարիա Խելի» կրթական նորարարության մրցույթի մասնակցության հրավերԱնդորրայի Իշխանապետության խորհրդարանի կողմից մեկնարկել է «Մարիա Խելի» կրթական նորարարության մրցույթը (Maria Geli Award) 2024-2026 թթ. համար։ Մրցույթի միջազգային անվանակարգին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել նաև ՀՀ ներկայացուցիչները։ Երկու տարին մեկ անցկացվող մրցույթը նախատեսված է միջազգային և ազգային մակարդակներում կրթական նորարարության ծրագրեր կազմելու և իրականացնելու փորձ ունեցող կրթության ոլորտի մասնագետների համար, որոնք աշխատում են մինչև […] ...