20:22 25.02.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի ATP-500 շարքի մրցաշարում։
Աշխարհի 24-րդ ռակետն առաջին փուլում 6-1, 6-3 հաշվով առավելության է հասել Դանիել Էվանսի (Մեծ Բրիտանիա, 178-րդ ռակետ) դեմ մրցախաղում։
Հատկանշական է, որ Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ է հաղթել Էվանսին: Նախորդ 5 խաղերում հաջողությունն ուղեկցել էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին:
Խաչանովը 1/8 եզրափակչում կմրցի Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան, 11-րդ ռակետ) – Լորենցո Սոնեգո (Իտալիա, 35-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։
22:34 25.02.2025
ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ տուժածներ չկանՓետրվարի 25-ին, ժամը 19:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի «Արծվի թևեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի […] ...
22:23 25.02.2025
Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվողը հանդես կգա «Ուրարտուում»Երևանի «Ուրարտուն» վարձավճարով ձեռք է բերել ռուս հարձակվող Վլադիսլավ Յակովլևին։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Յակովլևը խաղացել է նաև մերձմոսկովյան «Խիմկիում» ու «Նիժնի Նովգորոդում»: ...
22:17 25.02.2025
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերիԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 1: Ո՞րն է բարեփոխման նպատակը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:07 25.02.2025
ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները. Փաշինյան»,- գրել է նա։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ վարչության նիստից։ «Վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:48 25.02.2025
Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ և ենթակա ծառայությունների բարեփոխումներն ու արձանագրված արդյունքներըՓետրվարի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին։ Ողջունելով ներկաներին՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ-ի հետ համագործակցության հարթակը, որը հնարավորություն է տալիս կիսվելու փորձառությամբ, նաև նախանշելու երկկողմ ձևաչափով ընկալելի հետագա քայլերը։ Անդրադառնալով Ներքին գործերի նախարարության ձևավորմանը՝ նախարարը նշել է, որ նպատակը ՆԳ նախարարության մանդատի շրջանակում […] ...