15:41 25.02.2025
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը զարմանալի չի համարում Ադրբեջանից Հայաստանի հասցեին հնչող մշտական սպառնալիքներն ու վտանգավոր ուղերձները։ Փոխնախարարը նաև Բաքվի համար ամոթալի է համարում այն փաստը, որ հայ գերիները դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այդ մասին ասել է Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից և հարևան մյուս երկրների հետ հարաբերություններից։
«Բաքվից հնչող հռետորաբանությունը այդքան էլ զարմացնող չէ։ Ամեն անգամ, նրանք վտանգավոր, սպառնալից ուղերձներ են ուղարկում: Մեր գերիները շարունակում են այն տեղ մնալ, ինչն ամոթալի գործընթաց է Բաքվի համար։ Մենք խնդրում ենք, որ մեր բոլոր գործընկերները ներգրավվեն այն ջանքերի մեջ, որոնք մենք ներդնում ենք խաղաղության համար»,- ասել է Հովհաննիսյանը։
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։
Պարույր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Երևանը Բաքվին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ հերթական առաջարկները՝ իր տեսակետները ներկայացնելով ընդամենը երկու չհամաձայնեցված հոդվածների շուրջ, սակայն Ադրբեջանի կողմից արձագանք դեռևս չի ստացել։
Փոխնախարարն, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական բանակցություններում կողմերը կունենան դրական դինամիկա:
Խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ ՀՀ ԱԳ փոխնախարարն ասել է, որ Հայաստանը շատ ջանքեր է գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
«Քաղաքական երկխոսությունը տարվում է արտգործնախարարների, նախագահի և վարչապետի մակարդակներով, բայց պայմանավորվածությունները դեռևս չեն իրականացվել։ Խոսքը դիվանագիտական անձանց, երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու մասին է»,-ասել է ԱԳ փոխնախարարը:
17:43 25.02.2025
Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցություններըԻրանը կշարունակի միջուկային ծրագրի շուրջ իր գործողությունները համակարգել Ռուսաստանի և Չինաստանի իր գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք քննարկել ենք Իրանի միջուկային ծրագրի թեման: Մեր մասնագետները անմիջական կապի մեջ են, և մենք շարունակելու ենք դա անել: Մենք կշարունակենք […] ...
17:38 25.02.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետՀՀ ԱԺ նախագահն Ազգային ժողովում ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակից ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում: Ալեն Սիմոնյանը զրուցել է ուսանողների հետ, ներկայացրել օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող տարբեր մանրամասներ, ինչպես նաեւ խոսել խորհրդարանական դիվանագիտության կարեւորության մասին: Ուսանողներն իրենց հերթին հարցեր են ուղղել ՀՀ ԱԺ նախագահին երիտասարդներին հուզող տարբեր արդիական թեմաների […] ...
17:33 25.02.2025
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրենինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան […] ...
17:28 25.02.2025
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոտրել է ոտքըԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վնասվածք է ստացել լեռնադահուկային սպորտով զբաղվելիս: Այս մասին հայտնել է հենց ինքը՝ երկրի ղեկավարը, X-ում։ Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ կանգնել է՝ հենված երկու հենակի վրա, իսկ ձախ ոտքին՝ օրթեզ։ «Պետք է լինեին երազանքի հանգստյան օրեր։ Ես պլանավորել էի դրանք կես տարի առաջ՝ երկու օր թոռնիկներիս հետ դահուկներով։ Թոռնիկներս ասացին․ «Պապի՛կ, […] ...
17:24 25.02.2025
Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով․ Մերիդա WTA-500Աշխարհի 45-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացվող WTA-500 շարքի մրցաշարում։ Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում 4:6, 6:3, 6:3 հաշվով պարտության է մատնել աշխարհի 31-րդ ռակետ, լեհ Մագդալենա Ֆրենխին։ Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 66-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզես Մանեյրոն։ Merida Open-ի մրցանակային հիմնադրամը 1 064 միլիոն դոլար է։ ...
17:20 25.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...