16:50 25.02.2025
Ուկրաինայի վերականգնման համար առաջիկա 10 տարվա ընթացքում կպահանջվի 542 միլիարդ դոլար, երեքշաբթի հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։
Նախօրեին Շմիգալն ասել էր, որ վերականգնման համար Ուկրաինային անհրաժեշտ է 500 միլիարդ եվրո։
«Գալիք տասնամյակում Ուկրաինայի վերականգնման կարիքները պետք է կազմեն 524 միլիարդ դոլար: Նոր տվյալները 38 միլիարդ դոլարով գերազանցում են նախկին գնահատականը»,- գրել է Շմիգալը Telegram-ի իր ալիքում:
19:45 25.02.2025
Հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում։ «ՀՀ Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիք Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Արագածոտն դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք: Քամու ուժգնացումը ժամանակ առ ժամանակ կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամեր: Հորդորում ենք այդ մարզերի […] ...
19:35 25.02.2025
Զելենսկին ծրագրում է այցելել Բրյուսել. BelgaՎլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Բրյուսել, հայտնում է բելգիական Belga գործակալությունը։ «Երեքշաբթի օրը Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Զելենսկին նրան հրավիրել է Կիև և հայտարարել հաջորդ շաբաթ Բրյուսել այցելելու մտադրության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան մարտի 6-ին Բրյուսելում անցկացնում է ԵՄ երկրների […] ...
19:27 25.02.2025
Խաչանովը նահանջել է երեք տեղովՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված աղյուսակում նահանջել է երեք տեղով և 1960 միավորով 24-րդն է: Տղամարդկանց աղյուսակի լավագույն տասնյակում մեկ փոփոխություն է եղել. Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան) շրջանցել է Թոմի Փոլին (ԱՄՆ) և բարձրացել է 9-րդ տեղ։ Առաջատարը 11330 միավորով շարունակում է մնալ իտալացի Յանիկ Սիները։ ...
19:22 25.02.2025
CNN. Մակրոնն ընդհատել է Թրամփին Սպիտակ տանը հարցուպատասխանի ժամանակՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սպիտակ տանը հանդիպման ժամանակ ընդհատել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Սրա վրա ուշադրություն է հրավիրել CNN հեռուստաընկերությունը։ Սպիտակ տան մամուլի ասուլիսում Մակրոնը «քաղաքավարի կերպով ընդհատեց նախագահ Թրամփի այն պնդումը, թե Եվրոպան փող է տալիս Ուկրաինային»։ Ֆրանսիայի նախագահը բացատրել է, թե ինչպես է ԵՄ-ն տրամադրում այս գումարը։ Նախագահների […] ...
19:11 25.02.2025
Յուն Սեոկ Յոլը քաղաքացիներից ներողություն է խնդրել ռազմական դրություն մտցնելու համարԿորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը Սահմանադրական դատարանում իմփիչմենթի գործով վարույթի ժամանակ, որը խորհրդարանը հայտարարեց իրեն 2024 թվականի դեկտեմբերին, ներողություն է խնդրել իր համաքաղաքացիներից ռազմական դրության ներդրման հետ կապված անհարմարությունների համար։ Այս մասին նա հայտարարել է իր վերջին խոսքում։ Երեքշաբթի օրը Սահմանադրական դատարանում տեղի ունեցան բանավեճերով վերջին լսումները՝ 11-րդն անընդմեջ։ Վճիռը սպասվում է մարտի կեսերին։ […] ...
19:01 25.02.2025
Մասկը կոչ է արել Ուկրաինայում ընտրություններ անցկացնելԿառավարության արդյունավետության ամերիկյան դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը կոչ է արել Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել այն բանից հետո, երբ Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է Վլադիմիր Զելենսկիի օգտին։ «Ընտրություններ անցկացրեք», -մեկնաբանել է Մասկը «X» սոցիալական ցանցում Գերագույն Ռադայի կողմից Զելենսկիի լիազորությունները ընդլայնող բանաձեւի ընդունման մասին հաղորդագրությունից հետո։ Ավելի վաղ Գերագույն Ռադան եվրահանձնակատարների և եվրոպական երկրների ներկայացուցիչների […] ...