Սրբուհի Գալյանհը՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--2.91 oC

Սրբուհի Գալյանհը՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասին

14:50 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործունեության 4-րդ նիստին: Նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել, պատասխանել նիստի մասնակիցների հարցերին: Նա ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները, անդրադարձել անելիքներին:

Նա հիշեցրել է վերջերս տեղի ունեցած՝ մարդու իրավունքներին և արդարադատության ոլորտին վերաբերող ԵՄ- Հայաստան երկխոսությունները, որոնք այս հարցերում մեր պետության զգալի առաջընթաց են արձանագրել։ Նախարարը խոսել է Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերից: Սրբուհի Գալյանը թվարկելով քայլերը՝ նշել է, որ սահմանադրական բարեփոխումներն ընթացիկ փուլում են, գործում է համապատասխան խորհուրդը, այժմ աշխատանքներ են տարվում սահմանադրության նոր տեքստի վրա, որը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները:

Հաջորդ ոլորտը, նախարարի խոսքով, ընտրական բարեփոխումների ոլորտն է, նա անդրադարձել է ընտրական օրենսդրությունում ընդունված փոփոխությունների փաթեթին, որի համաձայն շեշտադրվել են անձանց, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, նրանց ընձեռվել է հավասար հնարավորություն` մասնակցելու ընտրական գործընթացներին:

«Այս օրենսդրական փաթեթի շեշտադրումը կուսակցությունների ֆինանսավորումն է: Կուսակցություններին տրվել է հավասար ֆինանսավորում ստանալու հնարավորություն, իսկ հաջորդ կարևոր քայլը, որը նաև նախատեսված է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակում, մեր օրենսդրության մոտարկումն է Եվրոպական Միության օրենսդրությանը ,և այս ուղղությամբ ևս արդեն քայլեր են ձեռնարկվել 2024 թվականի ընթացքում և 30-ից ավել օրենսդրական նախագծեր արդեն իսկ մոտարկված են ԵՄ օրենսդրությանը »,- ընդգծել է նախարարը: Նա անդրադարձել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտին՝ նշելով, որ այժմ մշակվում է առանձին ինստիտուտ ստեղծելու հայեցակարգ, այդ ինստիտուտը պատասխանատու է լինելու անձնական տվյալների պաշտպանության համար: Նա տեղեկացրել է, որ մշակվել է նաև ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենսդրական նախագիծ և ներկայում այն գտնվում է քննարկումների փուլում:

Նախարարն անդրադրձել է ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովների հետ գործընկերային և արդյունավետ աշխատանքին՝ նշելով, որ բացի նշված նախագծերից նաև քայլեր պետք է ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց կողմից դատական արդարադատության իրականացման մատչելիության ապահովման մասով և ներկա պահին քննարկվում է այս անձանց պետական տուրքից ազատելու կամ առնվազն պետական տուրքի տարաժամկետ վճարման հարցը:

Նախարարն անդրադարձել է ՄԻԵԴ-ի որոշումներին՝ հավաստելով, որ դրանց կատարման գործընթացը մեր երկրում շարունակական է և այդ ուղղությամբ քայլեր ևս ձեռնարկվում են:

Նախարարը եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում իրավապահ մարմինների և դատարանների համար մշակվել է խտրականության և ատելության հիմքով կատարվող հանցագործությունների քննության մեթոդական ուղեցույց, որը շուտով կհանձնվի իրավապահ մարմինների աշխատակիցների դատին:

«Արդարադատության ակադեմիան այս ոլորտներում պարբերական դասընթացներ է իրականացնում և մեր քննիչները, դատախազները, դատավորները ինչպես նաև այս պաշտոնների հավակնորդ-թեկնածուները, ոստիկանները վերապատրաստվում են այս ուղղություններով։ Ապագայում հանդես կգանք առանձին ռազմավարություն ունենալու նախաձեռնությամբ, որը կշեշտադրի հենց իրավահավասարությունը և խտրականության դեմ պայքարը ,և էլ ավելի մեծ թափով հանրային իրազեկման արշավներ կկազմակերպվի այս ուղղությամբ՝ ընդգծելով բոլոր անձանց իրավահավասարության և խտրականությունից զերծ լինելու անշեղ սկզբունքները»,-նշել է Սրբուհի Գալյանը: Նա ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացված քայլերը՝ ընդգծելով թվայնացման օրակարգը, անդրադարձել է նաև վեճերի այլընտրանքային լուծման գործող մեխանիզմներին: «Արդարադատության ոլորտում անելիքները բազմաթիվ են և ստանձնած քաղաքական հանձնառությունը միտված է մեկ հիմնական խնդրի լուծմանը՝ այն է. արդարադատությունը պետք է սպասարկի արդարության շահը և վերջնարդյունքում «արդարություն» և «արդարադատություն» հասկացությունները նույնանան: Դրա համար մենք պետք է առաջնորդվենք արդարադատության ստանդարտների սահմանման ճանապարհով և այս ստանդարտները պետք է ներառեն գործի քննության չափորոշիչների մշակումը և այդ գործերը քննող անձանց համար որոշակի չափանիշների սահմանումը»,-ասել է նախարարը:

Նա ներկայացրել է նաև Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների ոլորտներին առնչվող տեղեկատվություն՝ ասելով, որ խնդիր է դրվել ունենալ նոր բանտային համակարգ, ինչը ոչ միայն նոր շենքային պայմաններ է ենթադրում, այլև՝ նոր որակի քրեակատարողական ոլորտի ծառայողներ: Նախարարը նշել է, որ այս փոփոխություններից անմասն չպետք է մնա Պրոբացիայի ծառայությունը:

«Մեր օրենսդրությունը շեշտադրել է վերականգնողական արդարադատությունը և վերականգնողական արդարադատության իրականացման համատեքստում՝ պրոբացիայի ծառայության գործունեությունը, որն իրականացնում է այլընտրանքային խափանման միջոցները և այլընտրանքային պատիժները և մենք մեր առջև խնդիր ենք դրել բարձրացնելու նաև Պրոբացիայի ծառայության կարողությունները»,-եզրափակել է նախարարը»

Նիստին քննարկվել են ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագան, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը, ԵՄ աջակցությունը Հայաստանի դիմակայունությանը՝ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության միջոցով և դիվերսիֆիկացիան: Օրակարգում է եղել ԵՄ-Հայաստան համագործակցությունը տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մարտահրավերների և Հայաստանի ու իր հարևանների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դմիտրի Գունկոյի որդին տեղափոխվել է «Ուրարտու»

17:55 25.02.2025

Դմիտրի Գունկոյի որդին տեղափոխվել է «Ուրարտու»

Երևանի «Ուրարտուն» պայմանագիր է կնքել 20-ամյա կիսապաշտպան Արտեմի Գունկոյի հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա Մոսկվայի «Սպարտակի» սան է, երկար ժամանակ եղել է այդ ակումբի համակարգում, հետո միացել է «Կոսմոս Դոլգոպրուդնի» ակումբին: Արտեմին «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի որդին է: ...

Վերապատրաստվում են ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները

17:47 25.02.2025

Վերապատրաստվում են ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները

ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները «ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության» Սանկտ-Պետերբուրգի համալսարանում մասնակցել են Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։ Վերապատրաստման դասընթացները բաղկացած են եղել ոչ միայն դասախոսություններից, այլև գործնական պարապմունքներից, որոնց ընթացքում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանները հնարավորություն են ունեցել իրականացնել հատուկ նշանակության հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ, մշակել թեստավորման տարբեր […] ...

Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունները

17:43 25.02.2025

Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունները

Իրանը կշարունակի միջուկային ծրագրի շուրջ իր գործողությունները համակարգել Ռուսաստանի և Չինաստանի իր գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք քննարկել ենք Իրանի միջուկային ծրագրի թեման: Մեր մասնագետները անմիջական կապի մեջ են, և մենք շարունակելու ենք դա անել: Մենք կշարունակենք […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ

17:38 25.02.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ

ՀՀ ԱԺ նախագահն Ազգային ժողովում ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակից ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում: Ալեն Սիմոնյանը զրուցել է ուսանողների հետ, ներկայացրել օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող տարբեր մանրամասներ, ինչպես նաեւ խոսել խորհրդարանական դիվանագիտության կարեւորության մասին: Ուսանողներն իրենց հերթին հարցեր են ուղղել ՀՀ ԱԺ նախագահին երիտասարդներին հուզող տարբեր արդիական թեմաների […] ...

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրենին

17:33 25.02.2025

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրենին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան […] ...

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոտրել է ոտքը

17:28 25.02.2025

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոտրել է ոտքը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վնասվածք է ստացել լեռնադահուկային սպորտով զբաղվելիս: Այս մասին հայտնել է հենց ինքը՝ երկրի ղեկավարը, X-ում։ Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ կանգնել է՝ հենված երկու հենակի վրա, իսկ ձախ ոտքին՝ օրթեզ։ «Պետք է լինեին երազանքի հանգստյան օրեր։ Ես պլանավորել էի դրանք կես տարի առաջ՝ երկու օր թոռնիկներիս հետ դահուկներով։ Թոռնիկներս ասացին․ «Պապի՛կ, […] ...

BACK_TO_TOP