14:00 25.02.2025
Փետրվարի 25-ին՝ ժամը 13:10-ի դրությամբ, Շինուհայրից դեպի Տաթև ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
17:24 25.02.2025
Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով․ Մերիդա WTA-500Աշխարհի 45-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացվող WTA-500 շարքի մրցաշարում։ Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում 4:6, 6:3, 6:3 հաշվով պարտության է մատնել աշխարհի 31-րդ ռակետ, լեհ Մագդալենա Ֆրենխին։ Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 66-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզես Մանեյրոն։ Merida Open-ի մրցանակային հիմնադրամը 1 064 միլիոն դոլար է։ ...
17:20 25.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
17:16 25.02.2025
Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ճանապարհներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մ-2-Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է։ Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև […] ...
17:12 25.02.2025
Ոսկետափ գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ կա մեկ զոհ և մեկ տուժածՓետրվարի 25-ին՝ ժամը 10:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ», «Hyundai» մակնիշների […] ...
17:08 25.02.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսլանդիայի ԱԳ նախարարի հետՓետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնման, տարբեր ձևաչափերով և հարթակներում Հայաստանի և Իսլանդիայի միջև փոխգործակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել առաջիկա հնարավոր այցելություններին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է. «Նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցության խորացման ակտիվ դինամիկան […] ...
17:04 25.02.2025
Քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Զեկուցվել են ռազմավարության կատարողական ցուցանիշներն այն ոլորտներում, որոնց ուղղությամբ իրականացվել են տարբեր միջոցառումներ: Ըստ այդմ՝ աշխատանքներ են իրականացվել էլեկտրոնային արդարադատության, փաստահավաք մարմնի ստեղծման, դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ և այլն: Մասնավորապես՝ […] ...