Վրաստանի վարչապետը ԵՄ դեսպանին երկրում բռնություններին մեղսակից է անվանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--3.91 oC

Վրաստանի վարչապետը ԵՄ դեսպանին երկրում բռնություններին մեղսակից է անվանել

16:15 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դեսպան Պավել Գերչինսկուն անվանել է վերջին ամիսներին երկրում տեղի ունեցած բռնությունների մեղսակից։

«Այս մարդը երբեք չի դատապարտել բռնի ցույցերը Վրաստանում, և հետևաբար նա ևս բռնության մեղսակից է», – երեքշաբթի լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Նա նաև հայտարարել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Գերչինսկին բացահայտ կոչ է արել վրացի ընտրողներին քվեարկել իշխող «Վրացական երազանք» կուսակցության դեմ։

«Նա, մասնավորապես, այն ժամանակ հայտարարեց, որ ներկայիս իշխանությունների ջանքերը կասեցրին Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը, ուստի անհրաժեշտ էր ընտրողների առավելագույն մոբիլիզացիա։ Սա ուղղակի կոչ էր՝ ընտրություններում «Վրացական երազանքին» դեմ քվեարկելու։ Դեսպանը ներգրավված է եղել արմատական ​​ընդդիմության օգտին քարոզչության մեջ»,- ընդգծել է Կոբախիձեն։

Նախօրեին դեսպան Գերչինսկին Թբիլիսիում լրագրողներին ասել էր, որ Եվրամիությունը չի կարող ընդունել բռնությունը, անպատժելիությունն ու բնակչության ահաբեկումը, որը շարունակվում է գրեթե երեք ամիս։

«Այդ պատճառով մենք աշխատում ենք պատժամիջոցներ կիրառել Վրաստանում մարդու իրավունքների խախտման համար պատասխանատուների դեմ»,- ասել է դեսպանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասկը կոչ է արել Ուկրաինայում ընտրություններ անցկացնել

19:01 25.02.2025

Մասկը կոչ է արել Ուկրաինայում ընտրություններ անցկացնել

Կառավարության արդյունավետության ամերիկյան դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը կոչ է արել Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել այն բանից հետո, երբ Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է Վլադիմիր Զելենսկիի օգտին։ «Ընտրություններ անցկացրեք», -մեկնաբանել է Մասկը «X» սոցիալական ցանցում Գերագույն Ռադայի կողմից Զելենսկիի լիազորությունները ընդլայնող բանաձեւի ընդունման մասին հաղորդագրությունից հետո։ Ավելի վաղ Գերագույն Ռադան եվրահանձնակատարների և եվրոպական երկրների ներկայացուցիչների […] ...

Արսեն Զախարյանը ճանաչվել է «Լեգանեսի» դեմ  հանդիպման լավագույն խաղացող

18:53 25.02.2025

Արսեն Զախարյանը ճանաչվել է «Լեգանեսի» դեմ հանդիպման լավագույն խաղացող

«Ռեալ Սոսիեդադի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է «Լեգանեսի» դեմ Լա Լիգայի 25-րդ տուրի հանդիպման լավագույն խաղացող։ Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել «Ռեալ Սոսիեդադի» մեկնարկային կազմում եւ գոլ էր խփել 12-րդ րոպեին։ Նա փոխարինվել էր ընդմիջմանը։ «Ռեալ Սոսիեդադը» հաղթել էր 3:0 հաշվով եւ 34 միավորով 8-րդ տեղում է։ ...

Արարատ Միրզոյանի ելույթը Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում

18:48 25.02.2025

Արարատ Միրզոյանի ելույթը Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում

ՀՀ ԱԳՆ-ը ներկայացրել է Արարատ Միրզոյանի ելույթը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում. «Հարգարժա՛ն նախագահող, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ դիտորդ պետության կարգավիճակով։ Որպես եզակի հարթակ՝ Զինաթափման համաժողովը վճռորոշ դեր է խաղում միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։ Ստեղծման պահից, անցած ավելի քան չորս տասնամյակների ընթացքում, այն շարունակում է ունենալ նշանակալի, սակայն դեռևս […] ...

Քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

18:42 25.02.2025

Քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ներկայացնելով առաջին ընթերցումից հետո իրականացված փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ բովանդակային հիմնական առաջարկները ներառվել […] ...

Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է ՄԹ Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի հետ

18:33 25.02.2025

Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է ՄԹ Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի հետ

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար, Հայաստան – Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցերով հատուկ բանագնաց Քրիս Ալանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպմանը նախարարի տեղակալ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և […] ...

SHANTNEWS

18:00 25.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP