Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026-ի ընտրությունները. Սրբուհի Գալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--2.91 oC

Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026-ի ընտրությունները. Սրբուհի Գալյան

12:55 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանն այժմ աշխատում է Սահմանադրության նոր տեքստի վրա, նախատեսվում է, որ այն պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականին երկրում նախատեսված խորհրդարանական ընտրությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում:  Գալյանը խոսեց ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասին, որոնցից առաջինը սահմանադրական բարեփոխումներն են:

«Դրանք, կարելի է ասել, ընթացիկ փուլում են գտնվում: Գործում է համապատասխան խորհուրդը, կազմված է Սահմանադրության հայեցակարգը: Այժմ մենք աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա, որը, ըստ ստանձնած հանձնառության, պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները»,–ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ Սահմանադրությունը շեշտադրելու է մարդու իրավունքները, այդ թվում՝ սոցիալ–տնտեսական իրավունքները, ինչպես նաև պարունակելու է մի շարք դրույթներ՝ կապված կառավարման կարգի, տարբեր պետական մարմինների տեղի և դերի մասին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ժողովրդին հղած գաղափարական ուղերձում հայտարարել էր, որ Հայաստանում համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն կա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը ԵՄ 27 առաջնորդներին մանրամասներ կներկայացնի ԱՄՆ այցի մասին

16:24 25.02.2025

Մակրոնը ԵՄ 27 առաջնորդներին մանրամասներ կներկայացնի ԱՄՆ այցի մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հրավիրել է տեսակոնֆերանսի հանդիպում ԵՄ 27 պետությունների ղեկավարների համար, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գործընկերներին կտեղեկացնի ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին։ «Մարտի 6-ին կայանալիք Եվրախորհրդի արտակարգ նիստին նախապատրաստվելով՝ վաղն առավոտյան ես կկազմակերպեմ Եվրոպական խորհրդի անդամների տեսակոնֆերանսը՝ նախագահ Էմանուել Մակրոնի զեկույցը լսելու Վաշինգտոն կատարած վերջին այցի մասին», – գրել է […] ...

Վրաստանի վարչապետը ԵՄ դեսպանին երկրում բռնություններին մեղսակից է անվանել

16:15 25.02.2025

Վրաստանի վարչապետը ԵՄ դեսպանին երկրում բռնություններին մեղսակից է անվանել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դեսպան Պավել Գերչինսկուն անվանել է վերջին ամիսներին երկրում տեղի ունեցած բռնությունների մեղսակից։ «Այս մարդը երբեք չի դատապարտել բռնի ցույցերը Վրաստանում, և հետևաբար նա ևս բռնության մեղսակից է», – երեքշաբթի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Նա նաև հայտարարել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Գերչինսկին բացահայտ […] ...

Լավրովը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ

16:07 25.02.2025

Լավրովը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում բանակցություններ է վարում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության՝ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին նախարարությունից, արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը։ Սպասվում է, որ կողմերը կանդրադառնան նաև մի շարք միջազգային արդի հարցերի, այդ թվում՝ Սիրիայում, […] ...

Պեսկովն ասել է, թե արդյոք Պուտինը վստահում է ԱՄՆ-ին

16:00 25.02.2025

Պեսկովն ասել է, թե արդյոք Պուտինը վստահում է ԱՄՆ-ին

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է երկար ճանապարհ անցնեն՝ վերջին տարիների բոլոր դժվարություններից հետո վստահությունը վերականգնելու համար, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը վստահում է ամերիկացիներին։ «Մենք վստահում ենք ինքներս մեզ: Որպեսզի ասենք, որ վստահում ենք ամերիկացիներին, պետք է երկար […] ...

ԵՄ-ն անվտանգության հայեցակարգի կարիք ունի, որը հաշվի կառնի հիբրիդային հարձակումները. Իսպանիայի ԱԳ նախարար

15:50 25.02.2025

ԵՄ-ն անվտանգության հայեցակարգի կարիք ունի, որը հաշվի կառնի հիբրիդային հարձակումները. Իսպանիայի ԱԳ նախարար

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը կարծում է, որ Եվրամիությունը պետք է ընդունի անվտանգության հայեցակարգ, որը հաշվի կառնի այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են՝ ապատեղեկատվությունը և հիբրիդային հարձակումները։ «Կարճաժամկետ հեռանկարում մենք պետք է մեծացնենք մեր արագ արձագանքման հնարավորությունները՝ ճգնաժամին հակազդելու համար», – գրել է դիվանագետը El Diario թերթի հոդվածում։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ ինքը հանդես է գալիս […] ...

Հայ գերիները շարունակում են մնալ Բաքվում, ինչն ամոթալի է վերջինիս համար․ Պարույր Հովհաննիսյան

15:41 25.02.2025

Հայ գերիները շարունակում են մնալ Բաքվում, ինչն ամոթալի է վերջինիս համար․ Պարույր Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը զարմանալի չի համարում Ադրբեջանից Հայաստանի հասցեին հնչող մշտական սպառնալիքներն ու վտանգավոր ուղերձները։ Փոխնախարարը նաև Բաքվի համար ամոթալի է համարում այն փաստը, որ հայ գերիները դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այդ մասին ասել է Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի […] ...

BACK_TO_TOP