Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--2.91 oC

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:48 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

​Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։

Մարզերում փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին, մարտի 1-ի ցերեկը, 2-գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը ԵՄ 27 առաջնորդներին մանրամասներ կներկայացնի ԱՄՆ այցի մասին

16:24 25.02.2025

Մակրոնը ԵՄ 27 առաջնորդներին մանրամասներ կներկայացնի ԱՄՆ այցի մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հրավիրել է տեսակոնֆերանսի հանդիպում ԵՄ 27 պետությունների ղեկավարների համար, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գործընկերներին կտեղեկացնի ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին։ «Մարտի 6-ին կայանալիք Եվրախորհրդի արտակարգ նիստին նախապատրաստվելով՝ վաղն առավոտյան ես կկազմակերպեմ Եվրոպական խորհրդի անդամների տեսակոնֆերանսը՝ նախագահ Էմանուել Մակրոնի զեկույցը լսելու Վաշինգտոն կատարած վերջին այցի մասին», – գրել է […] ...

Վրաստանի վարչապետը ԵՄ դեսպանին երկրում բռնություններին մեղսակից է անվանել

16:15 25.02.2025

Վրաստանի վարչապետը ԵՄ դեսպանին երկրում բռնություններին մեղսակից է անվանել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դեսպան Պավել Գերչինսկուն անվանել է վերջին ամիսներին երկրում տեղի ունեցած բռնությունների մեղսակից։ «Այս մարդը երբեք չի դատապարտել բռնի ցույցերը Վրաստանում, և հետևաբար նա ևս բռնության մեղսակից է», – երեքշաբթի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Նա նաև հայտարարել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Գերչինսկին բացահայտ […] ...

Լավրովը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ

16:07 25.02.2025

Լավրովը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում բանակցություններ է վարում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության՝ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին նախարարությունից, արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը։ Սպասվում է, որ կողմերը կանդրադառնան նաև մի շարք միջազգային արդի հարցերի, այդ թվում՝ Սիրիայում, […] ...

Պեսկովն ասել է, թե արդյոք Պուտինը վստահում է ԱՄՆ-ին

16:00 25.02.2025

Պեսկովն ասել է, թե արդյոք Պուտինը վստահում է ԱՄՆ-ին

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է երկար ճանապարհ անցնեն՝ վերջին տարիների բոլոր դժվարություններից հետո վստահությունը վերականգնելու համար, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը վստահում է ամերիկացիներին։ «Մենք վստահում ենք ինքներս մեզ: Որպեսզի ասենք, որ վստահում ենք ամերիկացիներին, պետք է երկար […] ...

ԵՄ-ն անվտանգության հայեցակարգի կարիք ունի, որը հաշվի կառնի հիբրիդային հարձակումները. Իսպանիայի ԱԳ նախարար

15:50 25.02.2025

ԵՄ-ն անվտանգության հայեցակարգի կարիք ունի, որը հաշվի կառնի հիբրիդային հարձակումները. Իսպանիայի ԱԳ նախարար

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը կարծում է, որ Եվրամիությունը պետք է ընդունի անվտանգության հայեցակարգ, որը հաշվի կառնի այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են՝ ապատեղեկատվությունը և հիբրիդային հարձակումները։ «Կարճաժամկետ հեռանկարում մենք պետք է մեծացնենք մեր արագ արձագանքման հնարավորությունները՝ ճգնաժամին հակազդելու համար», – գրել է դիվանագետը El Diario թերթի հոդվածում։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ ինքը հանդես է գալիս […] ...

Հայ գերիները շարունակում են մնալ Բաքվում, ինչն ամոթալի է վերջինիս համար․ Պարույր Հովհաննիսյան

15:41 25.02.2025

Հայ գերիները շարունակում են մնալ Բաքվում, ինչն ամոթալի է վերջինիս համար․ Պարույր Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը զարմանալի չի համարում Ադրբեջանից Հայաստանի հասցեին հնչող մշտական սպառնալիքներն ու վտանգավոր ուղերձները։ Փոխնախարարը նաև Բաքվի համար ամոթալի է համարում այն փաստը, որ հայ գերիները դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այդ մասին ասել է Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի […] ...

BACK_TO_TOP