Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականցման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.90
  • RUBLE
    4.48
  • 412.81
WEATHER
--2.91 oC

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականցման համար

12:20 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի իրականացման շրջանակում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր:

Մրցույթին մասնակցելու համար կազմակերպությունը պետք է բավարարի ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N1027-Լ որոշմամբ սահմանված հետևյալ նվազագույն որակավորման չափանիշներին, մասնավորապես.

մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժների կամ բարձրագույն կրթություն, լող մարզաձևի առնվազն 3 տարվա մարզչական ստաժ ունեցող և Լողի հայկական դաշնության ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համատեղ վերապատրաստման դասընթացներն անցած անձանց առկայությունը,
համապատասխանությունը ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 534-Ն հրամանի պահանջներին բավարարող լողավազանի օգտագործման իրավունքի առկայությունը։
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով մինչև 2025 թ. մարտի 13-ը՝ ժամը 10:00-ը:

Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստում` հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա:

Համաձայն ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի՝ լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցում իրականացվում է 2 տարիքային խմբերի համար՝ 3-ական խմբով: 1-ին խմբում ընդգրկվում են 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները, 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը: Ուսուցումը կանցկացվի շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ: Ծրագրի տևողությունը 1 տարի է՝ 9 ամիս անընդմեջ տևողությամբ: Մարզումների իրականացման ժամանակահատվածը կորոշվի լողավազանի ղեկավարության հայեցողությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ժամանակ ու ջանքեր կպահանջի․ ԵԽ պատգամավոր

15:15 25.02.2025

ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ժամանակ ու ջանքեր կպահանջի․ ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը խոսեց Հայաստանի՝ Եվրոպական միության հնարավոր անդամակցության հեռանկարի մասին՝ ընդգծելով, որ այդ գործընթացը կպահանջի ժամանակ և համապատասխան բարեփոխումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ակնհայտ է, որ Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը ոչ այս տարվա, ոչ էլ հաջորդ տարվա վերջում։ Այդ գործընթացը […] ...

Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական հսկողություն է իրականացվում

15:05 25.02.2025

Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական հսկողություն է իրականացվում

Ոստիկանական մեքենան հսկոողություն է իրականացնում Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մոտ այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը պայթուցիկ սարքեր են նետվել շենքի տարածք։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին։ «Ամբողջ գիշեր ոստիկանական մեքենա է եղել այստեղ։ Առայժմ այստեղ է, չգիտեմ՝ ինչքան ժամանակ կմնա»,- ասել է նա։ Փետրվարի 24-ի երեկոյան ոստիկանությունը ձերբակալել […] ...

SHANTNEWS

15:00 25.02.2025

SHANTNEWS

Սրբուհի Գալյանհը՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասին

14:50 25.02.2025

Սրբուհի Գալյանհը՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործունեության 4-րդ նիստին: Նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել, պատասխանել նիստի մասնակիցների հարցերին: Նա ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները, անդրադարձել անելիքներին: Նա հիշեցրել է վերջերս տեղի ունեցած՝ մարդու իրավունքներին և արդարադատության ոլորտին վերաբերող ԵՄ- Հայաստան երկխոսությունները, որոնք […] ...

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի ձմեռային ուսումնավարժանքին

14:37 25.02.2025

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի ձմեռային ուսումնավարժանքին

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները փետրվարի 10-14-ը մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի (SSE) կազմակերպած ձմեռային ուսումնական վարժանքին։ Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի և Սլովակիայի կուրսանտների հետ նրանք մասնակցել են ինտենսիվ պարապմունքների, որոնք ներառում էին փոքր մասշտաբի մարտավարական վարժանքներ, արագ արձագանքման մարտական կրակային պատրաստություն, անհատական և խոշոր տրամաչափի զենքերից կրակային պատրաստություն, […] ...

Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց

14:30 25.02.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի 65-ամյա բնակիչը հայտնել էր, որ տնից և ավտոտնակից գողություն են կատարել։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից մեկնել է օպերատիվ խումբ։ Տանտերը հայտնել է, որ փետրվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում խոհանոցի պատուհանը հարմարեցված գործիքով բացել, մտել են տուն […] ...

BACK_TO_TOP