11:14 25.02.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով նրանց Հայաստանի խորհրդարանում` Ալեն Սիմոնյանը կարեւորել է նմանատիպ շփումները` հատկապես Հայաստան-ԵՄ զարգացող հարաբերությունների ֆոնին:
Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ այստեղ են` աջակցելու Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին:
Հայաստան-ԵՄ հարաբերություններին ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող օրակարգային թեմաներից բացի զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը:
14:50 25.02.2025
Սրբուհի Գալյանհը՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործունեության 4-րդ նիստին: Նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել, պատասխանել նիստի մասնակիցների հարցերին: Նա ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները, անդրադարձել անելիքներին: Նա հիշեցրել է վերջերս տեղի ունեցած՝ մարդու իրավունքներին և արդարադատության ոլորտին վերաբերող ԵՄ- Հայաստան երկխոսությունները, որոնք […] ...
14:37 25.02.2025
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի ձմեռային ուսումնավարժանքինՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները փետրվարի 10-14-ը մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի (SSE) կազմակերպած ձմեռային ուսումնական վարժանքին։ Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի և Սլովակիայի կուրսանտների հետ նրանք մասնակցել են ինտենսիվ պարապմունքների, որոնք ներառում էին փոքր մասշտաբի մարտավարական վարժանքներ, արագ արձագանքման մարտական կրակային պատրաստություն, անհատական և խոշոր տրամաչափի զենքերից կրակային պատրաստություն, […] ...
14:30 25.02.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանցՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի 65-ամյա բնակիչը հայտնել էր, որ տնից և ավտոտնակից գողություն են կատարել։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից մեկնել է օպերատիվ խումբ։ Տանտերը հայտնել է, որ փետրվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում խոհանոցի պատուհանը հարմարեցված գործիքով բացել, մտել են տուն […] ...
14:24 25.02.2025
2025թ․ հունվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներըԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2025թ․ հունվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2025թ․ հունվարը 2024թ․ հունվարի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․1%-ով, Արդյունաբերության թողարկման ծավալը կրճատվել է -10.4%–ով, Ծառայությունների ծավալն աճել է 12․6%–ով, Առևտրի շրջանառությունն աճել է 9․9%–ով, Շինարարության ծավալն աճել է 11․6%–ով, Արտահանման ծավալը կրճատվել է -49.2%–ով, Ներմուծման ծավալը կրճատվել է -33․5%–ով։ ...
14:17 25.02.2025
Հանցավոր խումբը ստեղծել է 10.000 և ավելի ներդրողներով ֆինանսական բուրգ՝ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի դրամական և գույքային միջոցներ2019 թվականին Ն.Գ.-ն և Ն.Հ.-ն՝ վերջինիս հոր՝ Կ.Հ.-ի առաջարկով հիմնել են «Վան Քարտ» ընկերությունը, որի շրջանակներում «android» և «ios» գործավարական համակարգերով աշխատող «One Card LLC» անվանումով բջջային հավելվածի, ինչպես նաև սոցիալական կայքերի միջոցով գովազդել են տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջարկվող ապրանքներ և ծառայություններ: Մասնավորապես՝ բջջային հավելվածի օգտատերերին հնարավորություն է ընձեռվել փոխանցումներ կատարել համակարգում գեներացված հաշիվների միջև, ինչպես […] ...
14:11 25.02.2025
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցերՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին: ...