10:59 25.02.2025
Հ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ողջույնի խոսքը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը․
«Հարգելի’ համանախագահներ,
Հարգելի’ դեսպաններ,
Հարգելի’ գործընկերներ,
Տիկնա’յք եւ պարոնա’յք,
Ողջունում եմ ձեզ Երեւանում: Ուրախ եմ, որ այսօր Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր թափ ստացած օրակարգի շրջանակում հնարավորություն կունենանք քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Օգտվելով առիթից` ուզում եմ նաեւ շնորհավորել ձեզ Եվրոպական խորհրդարանի` անցյալ տարի տեղի ունեցած ընտրությունների եւ նոր կազմով այս կոմիտեի առաջին նիստին մասնակցելու կապակցությամբ: Վստահ եմ, որ առաջիկայում կունենանք էլ ավելի սերտ ու արդյունավետ համագործակցություն, քանի որ առկա է քաղաքական ամուր կամք եւ մեր հանրության պահանջը: Կուզենայի նաեւ, ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր այն պատգամավորներին, ովքեր այս տարիների ընթացքում հետեւել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին, ականջալուր են եղել մեր ահազանգերին եւ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցներում ու ելույթներում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը, 100.000-ից ավելի հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, Ադրբեջանում պահվող գերիների փաստը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության հանդեպ իրականացված վանդալիզմը:
Ցավոք, այդ բոլոր արձագանքները բավարար չեղան, եւ միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց:
Հարգելի’ գործընկերներ,
Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ: Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղիով զարգանալու ճանապարհը, քանի որ կանգնած է եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում ու հաստատակամ շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը եւ իր ուժերով իր երկիրը պաշտպանելու ու հզորացնելու քաղաքականությունը: Մենք գիտակցում ենք, որ սա շատ դժվար եւ վտանգներով լի ճանապարհ է:
Աշխարհում տիրող իրավիճակը, արագ փոփոխվող իրականությունը մեզ ստիպում են լինել լայնախոհ եւ կայացնել ճիշտ որոշումներ, որքան էլ որ դրանք դժվար կլինեն:
Գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում` մենք մեծապես կարեւորում ենք հարեւան պետությունների հետ բնականոն հարաբերությունները եւ ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով ու գործընկերության վրա հիմնված հարաբերություններ հաստատել: Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախագծով, որը վերաբերում է մեր տարածաշրջանի փոխադրումներն ու հաղորդակցության ուղիներն ավելի արդյունավետ դարձնելուն` հիմնված երկրների ինքնիշխանության, իրավահավասարության, տարածքային ամբողջականության եւ փոխադարձության սկզբունքների վրա: Մենք փորձում ենք վարել բալանսավորված քաղաքականություն տարածաշրջանի երկրների եւ ուժային կենտրոնների հետ, որի հիմքում անվտանգության, տնտեսության, էներգետիկ եւ այլ ոլորտների դիվերսիֆիկացումն է:
Մենք ամենատարբեր ոլորտներում ընդլայնում ենք համագործակցությունը նաեւ Եվրոպական միության անդամ երկրների հետ:
Կուզենայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միության կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին եւ մի շարք ուղենշային նախաձեռնություններին: Այս ամենը տեղի է ունենում Հայաստան-Եվրամիություն սերտացող եւ նոր օրակարգ սահմանող համագործակցության շրջանակում: Դրա վառ ապացույցը վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած մի շարք կարեւոր իրադարձություններն են: Մեկնարկեց վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, Հայաստանն ընդգրկվեց «Խաղաղության եվրոպական գործիք» ծրագրում, Եվրոպական միությունը երկարաձգեց Հայաստանի սահմաններին իր քաղաքացիական առաքելության ներկայության ժամկետը եւս 2 տարով, ինչն ակնհայտորեն եւ էապես կրճատեց սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվն ու կանխեց հնարավոր էսկալացիայի ռիսկերը: Եվ վերջապես, օրեր առաջ` փետրվարի 12-ին, ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը եվրոպական հանրության մաս դառնալուն ձգտող մեր քաղաքացիների վճռականության իրական դրսեւորումն է:
Հարգելի’ գործընկերներ,
Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Երեւանում եւ մաղթում արդյունավետ աշխատանք:
Շնորհակալություն»:
15:05 25.02.2025
Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական հսկողություն է իրականացվումՈստիկանական մեքենան հսկոողություն է իրականացնում Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մոտ այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը պայթուցիկ սարքեր են նետվել շենքի տարածք։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին։ «Ամբողջ գիշեր ոստիկանական մեքենա է եղել այստեղ։ Առայժմ այստեղ է, չգիտեմ՝ ինչքան ժամանակ կմնա»,- ասել է նա։ Փետրվարի 24-ի երեկոյան ոստիկանությունը ձերբակալել […] ...
14:50 25.02.2025
Սրբուհի Գալյանհը՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործունեության 4-րդ նիստին: Նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել, պատասխանել նիստի մասնակիցների հարցերին: Նա ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները, անդրադարձել անելիքներին: Նա հիշեցրել է վերջերս տեղի ունեցած՝ մարդու իրավունքներին և արդարադատության ոլորտին վերաբերող ԵՄ- Հայաստան երկխոսությունները, որոնք […] ...
14:37 25.02.2025
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի ձմեռային ուսումնավարժանքինՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները փետրվարի 10-14-ը մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի (SSE) կազմակերպած ձմեռային ուսումնական վարժանքին։ Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի և Սլովակիայի կուրսանտների հետ նրանք մասնակցել են ինտենսիվ պարապմունքների, որոնք ներառում էին փոքր մասշտաբի մարտավարական վարժանքներ, արագ արձագանքման մարտական կրակային պատրաստություն, անհատական և խոշոր տրամաչափի զենքերից կրակային պատրաստություն, […] ...
14:30 25.02.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանցՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի 65-ամյա բնակիչը հայտնել էր, որ տնից և ավտոտնակից գողություն են կատարել։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից մեկնել է օպերատիվ խումբ։ Տանտերը հայտնել է, որ փետրվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում խոհանոցի պատուհանը հարմարեցված գործիքով բացել, մտել են տուն […] ...
14:24 25.02.2025
2025թ․ հունվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներըԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2025թ․ հունվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2025թ․ հունվարը 2024թ․ հունվարի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․1%-ով, Արդյունաբերության թողարկման ծավալը կրճատվել է -10.4%–ով, Ծառայությունների ծավալն աճել է 12․6%–ով, Առևտրի շրջանառությունն աճել է 9․9%–ով, Շինարարության ծավալն աճել է 11․6%–ով, Արտահանման ծավալը կրճատվել է -49.2%–ով, Ներմուծման ծավալը կրճատվել է -33․5%–ով։ ...