Բռնություն են գործադրել Շտապօգնության աշխատակիցների նկատմամբ․ պարեկները ձերբակալել են կասկածյալներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.90
  • RUBLE
    4.48
  • 412.81
WEATHER
--3.91 oC

Բռնություն են գործադրել Շտապօգնության աշխատակիցների նկատմամբ․ պարեկները ձերբակալել են կասկածյալներին

10:23 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։

Ահազանգը փոխանցվել է Պարեկային ծառայություն և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

Պարեկները նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։

Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար Շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։

37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։ 20-ամյա մեծամորցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի ձմեռային ուսումնավարժանքին

14:37 25.02.2025

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի ձմեռային ուսումնավարժանքին

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները փետրվարի 10-14-ը մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի (SSE) կազմակերպած ձմեռային ուսումնական վարժանքին։ Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի և Սլովակիայի կուրսանտների հետ նրանք մասնակցել են ինտենսիվ պարապմունքների, որոնք ներառում էին փոքր մասշտաբի մարտավարական վարժանքներ, արագ արձագանքման մարտական կրակային պատրաստություն, անհատական և խոշոր տրամաչափի զենքերից կրակային պատրաստություն, […] ...

Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց

14:30 25.02.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի 65-ամյա բնակիչը հայտնել էր, որ տնից և ավտոտնակից գողություն են կատարել։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից մեկնել է օպերատիվ խումբ։ Տանտերը հայտնել է, որ փետրվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում խոհանոցի պատուհանը հարմարեցված գործիքով բացել, մտել են տուն […] ...

2025թ․ հունվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

14:24 25.02.2025

2025թ․ հունվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2025թ․ հունվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2025թ․ հունվարը 2024թ․ հունվարի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․1%-ով, Արդյունաբերության թողարկման ծավալը կրճատվել է -10.4%–ով, Ծառայությունների ծավալն աճել է 12․6%–ով, Առևտրի շրջանառությունն աճել է 9․9%–ով, Շինարարության ծավալն աճել է 11․6%–ով, Արտահանման ծավալը կրճատվել է -49.2%–ով, Ներմուծման ծավալը կրճատվել է -33․5%–ով։ ...

Հանցավոր խումբը ստեղծել է 10.000 և ավելի ներդրողներով ֆինանսական բուրգ՝ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի դրամական և գույքային միջոցներ

14:17 25.02.2025

Հանցավոր խումբը ստեղծել է 10.000 և ավելի ներդրողներով ֆինանսական բուրգ՝ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի դրամական և գույքային միջոցներ

2019 թվականին Ն.Գ.-ն և Ն.Հ.-ն՝ վերջինիս հոր՝ Կ.Հ.-ի առաջարկով հիմնել են «Վան Քարտ» ընկերությունը, որի շրջանակներում «android» և «ios» գործավարական համակարգերով աշխատող «One Card LLC» անվանումով բջջային հավելվածի, ինչպես նաև սոցիալական կայքերի միջոցով գովազդել են տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջարկվող ապրանքներ և ծառայություններ: Մասնավորապես՝ բջջային հավելվածի օգտատերերին հնարավորություն է ընձեռվել փոխանցումներ կատարել համակարգում գեներացված հաշիվների միջև, ինչպես […] ...

Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր

14:11 25.02.2025

Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին: ...

Կրեմլը հայտարարել է, որ ընդունել է Վուչիչի ներողությունը ՄԱԿ-ում սխալ քվեարկության համար

14:06 25.02.2025

Կրեմլը հայտարարել է, որ ընդունել է Վուչիչի ներողությունը ՄԱԿ-ում սխալ քվեարկության համար

Կրեմլն ընդունել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ներողությունը այն պատվիրակների փոխարեն, ովքեր սխալմամբ քվեարկել են ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևի օգտին: «Մենք, իհարկե, լսեցինք, հաստատ ընդունեցինք (Վուչիչի ներողությունը): Իրոք, տեխնիկական սխալներ տեղի են ունենում: Եվ, իհարկե, մենք շատ գոհ ենք պետության ղեկավարի նման օպերատիվ արձագանքից», – երեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը: Նա այսպես պատասխանել է […] ...

BACK_TO_TOP