09:15 25.02.2025
Փետրվարի 24-25-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Երևան, Հրազդան, Ապարան, Սևան, Ջերմուկ, Վանաձոր քաղաքներում, Քաղսի, Առինջ, Ծաղկահովիտ, Նորատուս, Սարալանջ, Նորաշեն, Կաքավասար գյուղերում, Միրաք-Ապարան, Զոլաքար-Մարտունի, Գավառ-Սևան, Բլագոդարնոյե-Կաթնառատ, Տաթև-Լծեն, Տաթև-Շինուհայր, Բերդ-Ճամբարակ, Իջևան-Բերդ, Իծաքար-Իջևան ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 914 ավտոմեքենա և 2249 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
12:13 25.02.2025
ԵԽ պատգամավորը Թուրքիային կոչ է արել Հայաստանի հետ սահմանը մասնակի բացելու պայմանավորվածությունը տարանջատել Երևան-Բաքու կարգավորման գործընթացիցԵվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը Թուրքիային կոչ է արել առանձնացնել Հայաստանի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածությունը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի պատգամավորն այս մասին ասել է Հայաստանի խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ։ «Կոչ ենք անում, որ Անկարան սահմանային հարցերն առանձնացնի […] ...
12:09 25.02.2025
Գեղարքունիքի պարեկները զինամթերք են հայտնաբերելՓետրվարի 23-ի երեկոյան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մեքենա։ Պարզվել է՝ մայրաքաղաքի բնակիչ 32-ամյա վարորդը վարորդական իրավունքի վկայականից զրկված է և գտնվում է ոչ սթափ վիճակում: Պարեկների բանավոր պահանջով նա մեքենայից ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրացան՝ փամփուշտներով, ինչպես նաև 7.62 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգների փամփշտատուփեր՝ 80 […] ...
12:02 25.02.2025
Արման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետԱրման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ։ Արման Սամվելի Գալստյանի կենսագրությունը Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 17-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2014-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ, 2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի պետ, 2010-2013թթ.` ՀՀ […] ...
11:48 25.02.2025
Արտաշավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՓետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:40 25.02.2025
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման ԳալստյանինԱրթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման Գալստյանին: Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորելով Արման Գալստյանին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները, պրոֆեսիոնալիզմը: Կոմիտեի նախագահն ընդգծել […] ...