08:15 25.02.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան բանաձեւի ընդունումը համաշխարհային կազմակերպության առաջին նշանակալից քայլն էր հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Նման կարծիք է հայտնել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը։
«Առաջին անգամ ՄԱԿ-ը ինչ-որ արդյունավետ և բովանդակալից բան արեց այս պատերազմի վերաբերյալ՝ խաղաղության կոչ անող մեր բանաձևով։ Դոնալդ Թրամփի գաղափարն այն է, որ դուք կարող եք գնալ ՄԱԿ, ստիպել կազմակերպությանը կատարել իր կանոնադրությունը և ասել, որ անհրաժեշտ է պարզ լուծում, որը խաղաղության կոչ է անում և չի բխում այն բոլոր մեխանիզմներով, որոնցում համակարգը խճճված է»,-ասել է նա Fox News-ի եթերում:
Բրյուսը հավելել է, որ Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը ձգտում է խնդիրների արագ լուծմանը և դա անում է յուրովի։
12:20 25.02.2025
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականցման համարՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի իրականացման շրջանակում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր: Մրցույթին […] ...
12:13 25.02.2025
ԵԽ պատգամավորը Թուրքիային կոչ է արել Հայաստանի հետ սահմանը մասնակի բացելու պայմանավորվածությունը տարանջատել Երևան-Բաքու կարգավորման գործընթացիցԵվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը Թուրքիային կոչ է արել առանձնացնել Հայաստանի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածությունը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի պատգամավորն այս մասին ասել է Հայաստանի խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ։ «Կոչ ենք անում, որ Անկարան սահմանային հարցերն առանձնացնի […] ...
12:09 25.02.2025
Գեղարքունիքի պարեկները զինամթերք են հայտնաբերելՓետրվարի 23-ի երեկոյան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մեքենա։ Պարզվել է՝ մայրաքաղաքի բնակիչ 32-ամյա վարորդը վարորդական իրավունքի վկայականից զրկված է և գտնվում է ոչ սթափ վիճակում: Պարեկների բանավոր պահանջով նա մեքենայից ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրացան՝ փամփուշտներով, ինչպես նաև 7.62 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգների փամփշտատուփեր՝ 80 […] ...
12:02 25.02.2025
Արման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետԱրման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ։ Արման Սամվելի Գալստյանի կենսագրությունը Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 17-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2014-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ, 2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի պետ, 2010-2013թթ.` ՀՀ […] ...
11:48 25.02.2025
Արտաշավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՓետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...